00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են ամերիկացի կոնգրեսականները Հայաստան գալիս. քաղաքագետի դիտարկումները

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2022
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսականների՝ Հայաստան կատարելիք այցին և հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում ամերիկյան միջնորդական ջանքերին։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Պետք չէ լրացուցիչ լիազորություններ վերագրել ամերիկացի կոնգրեսականներին կամ հավելյալ հնարավորություններ դիտարկել նրանց հայաստանյան այցի առթիվ, նրանք սպասարկելու են ԱՄՆ–ի արտաքին քաղաքական գիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք՝ այս շաբաթ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Էնդի Լևին, Ջիմ Կուպերը, Բիլի Լոնգը, Դիանա ԴեՋեթը, Գերի Քոնոլին, Դևիդ Փրայսը, Ջոն Գարամենդին։
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Բաքվի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձևը
«ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կա ձևաչափ, որը կոչվում է Պալատի ժողովրդավարական գործընկերություն, որի շրջանակում էլ համագործակցում են մի շարք պետությունների հետ։ Հետխորհրդային տարածքում նշված ձևաչափով ամերիկյան կողմն աշխատում է Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի հետ, և առաջին անգամ չէ, որ այդ ձևաչափով ամերիկացի օրենսդիրների պատվիրակություն է ժամանում մեր երկիր»,- նշեց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այս այցն ավելի շուտ պետք է լիներ, բայց այն հետաձգվել է որոշ հանգամանքների, այդ թվում՝ Նենսի Փելոսիի այցի պատճառով, որպեսզի նույն կարճ ժամանակահատվածում Հայաստան երկու պատվիրակություններ չգային։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այցը կարելի՞ է դիտարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համատեքստում, Սարգսյանն ընդգծեց՝ նրանց օրակարգում դա առաջնահերթ չէ։ Կոնգրեսականների այցի նպատակը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ համագործակցությունն է։
«Կոնգրեսականները կարծում են, որ Հայաստանը ժողովրդավարություն կառուցելու, ժողովրդավարական ճանապարհով առաջ գնալու քաղաքականություն է որդեգրել, հետևաբար նրանց այցն առավելապես ՀՀ իշխանությանն իր հանձնառության մեջ խրախուսելու նպատակ ունի, որ մեր երկիրն այդ ուղուց չշեղվի»,- նշեց քաղաքագետը։
Նա նաև չբացառեց, որ կոնգրեսականները հայտարարություններ կանեն, թե Հայաստանը պետք է գնա խաղաղության ճանապարհով, և կարգավորվեն հայ–թուրքական, հայ–ադրբեջանական հարաբերությունները։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները առաջնահերթ է համարում Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, բայց չի խոստանում արդյունք, Սարգսյանն ասաց՝ կարգավորման գործընթացը կարող է ձախողվել, քանի որ քչերը գիտեն, թե երկու երկրների ղեկավարներն ինչ են բանակցում։
«Վաշինգտոնում շատ լավ պատկերացնում են, թե ինչ է տեղի ունենում, ուստի այնտեղ նույնպես չկա վստահություն, որ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը» կարող է էֆեկտիվորեն բացվել»,– նշեց Սարգսյանը։
Ամերիկահայ համայնքը բողոքում է ԱՄՆ Կոնգրեսում առաջադրված թուրք թեկնածուի դեմ
Քաղաքագետն անդրադարձավ նաև Պետքարտուղարության այն հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկրի ջանքերը`ուղղված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց ռուսական կողմից նման ջանքեր իրենք չեն տեսել։ Ուկրաինական ճգնաժամից հետո ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև անմիջական հարաբերություններ չկան, անգամ ընդհանուր քննարկումների «խողովակներն» են բացակայում, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հարթակը։
Սարգսյանի կարծիքով՝ երկուստեք մեղադրանքները շարունակվում են ու կլինեն նաև ապագայում ամենատարբեր առիթներով։ Քանի դեռ կա ուկրաինական ճգնաժամը, և կողմերը գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ համաձայնության չեն եկել, բնական է, որ այլ հարցերում ևս ընդհանուր լեզու գտնել չեն կարող։
Լրահոս
0