https://arm.sputniknews.ru/20221017/hh-pashtpanutjan-nakhararn-yndunel-e-em-araqelutjan-andamnerin-49895189.html
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ առաքելության անդամներին
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ առաքելության անդամներին
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր: 17.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-17T14:57+0400
2022-10-17T14:57+0400
2022-10-17T15:01+0400
սուրեն պապիկյան
հայաստան
եվրամիություն
սահման
դիտորդ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49894395_0:107:2048:1259_1920x0_80_0_0_b118baa10dd2bc1336ccb9258d1a8111.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:Ինչպես հայտնում է նախարարի մամուլի խոսնակը, Պապիկյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:Հիշեցնենք` Եվրոպայի խորհուրդն այսօր հայտարարել է, որ Հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստանի կողմից տեղակայվելու են մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետներ` իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցելու նպատակով։ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է մոնիտորինգի փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է, և, ըստ ԵԽ-ի երկու ամսից ավելի չի տևի։Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպմանը։Պաշտոնական հայտարարության համաձայն` առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49894395_114:0:1934:1365_1920x0_80_0_0_0977c40f5682002d1f2847bed374c395.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, հայաստան, եվրամիություն, սահման, դիտորդ, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան, հայ-ադրբեջանական
սուրեն պապիկյան, հայաստան, եվրամիություն, սահման, դիտորդ, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ առաքելության անդամներին
14:57 17.10.2022 (Թարմացված է: 15:01 17.10.2022) Հանդիպմանը քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:
Ինչպես հայտնում է նախարարի մամուլի խոսնակը, Պապիկյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Հիշեցնենք` Եվրոպայի խորհուրդն այսօր հայտարարել է, որ Հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստանի կողմից տեղակայվելու են մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետներ` իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցելու նպատակով։
ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է մոնիտորինգի փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։
Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է, և, ըստ ԵԽ-ի երկու ամսից ավելի չի տևի։
Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպմանը։
Պաշտոնական հայտարարության համաձայն` առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։