00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գրանտ տոբակոն» ու «Ֆիլիպ Մորիսը»` խոշոր հարկատուներ. Հայաստանում ավելացել է ծխողների թիվը

© Sputnik / Andranik GhazaryanՎառած սիգարետ. արխիվային լուսանկար
Վառած սիգարետ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2022
Բաժանորդագրվել
Մեկնաբանելով խոշոր հարկատուների ցանկն ու հարկային մուտքերի տվյալները` տնտեսագետ Նարեկ Սարգսյանը ՀՀ տնտեսության համար դրական փոփոխություն չի արձանագել։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ծխախոտի սպառման ծավալները Հայաստանում 2022թ–ին ավելացել են։ «Աուդիտորների պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը նման եզրակացության է հանգել այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս։
«Օրինակ` «Գրանտ տոբակո» ընկերությունը 2021թ–ի առաջին 9 ամիսների ընթացքում եղել է 3-րդ հարկատուն` 24 մլրդ դրամ վճարած հարկով, 2022թ–ին 3-րդ տեղում է` 32 մլրդ դրամ վճարած հարկով։ 8 մլրդ դրամով ավելացել են նրա վճարած հարկերը։ Այս ավելացման առաջին հանգամանքը ակցիզային հարկի ավելացման ու գնաճի հաշվին ավել հավաքագրված հարկերն են, երկրորդը` սպառման ավելացումը»,– ասաց Սարգսյանը։
Ընդ որում, սպառումն, ըստ նրա, ավելացել է ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով Հայաստան ժամանողների հաշվին։
Այս իրողությունը հատկապես հետաքրքրկան է կառավարության հայտարարած հակածխախոտային պայքարի ու ծխախոտի կիրառումն ու վաճառքը խստացնող իրավական կարգավորումների համատեքստում։
ՀՀ խոշոր հարկատուները. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին տեղում է
Մեր զրուցակցի դիտարկմամբ` օրենքի խստացումներն ու ծխախոտի թանկացումը, որպես կանոն, վնասակար սովորույթներից հրաժարվելու խնդիր չեն լուծում, փոխարենը ծխողին կարող են ստիպել հրաժարվել թանկարժեք ծխախոտից ու անցնել ավելի էժան տարբերակի։
ՊԵԿ–ի հրապարակած խոշոր հարկատուների ցուցակի առաջին 10 ընկերություններից 4-ը ծխախոտի արտադրությամբ ու ներկրմամբ զբաղվող կազմակերպություններ են։ Ընդ որում` դրանց վճարած հարկատեսակների վերլուծությունը Նաիրի Սարգսյանին թույլ է տալիս ենթադրել, որ հարկերի աճի բուն պատճառը հատկապես տեղական սպառման ավելացումն է։
«Օրինակ`«Գրանտ տոբակոն» 2021թ–ին վճարել է 4.2 մլրդ դրամ շահութահարկ, իսկ 2022թ–ին` 4.9 մլրդ։ Այսինքն` եթե արտահանումները շեշտակի աճած լինեին, ընդամենը 700 մլն դրամ չէր լինի տարբերությունը։ 6-րդ հորիզոնականում գտնվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը 2022թ–ին 173 մլն դրամ շահութահարկ է վճարել, ինչը շատ չնչին թիվ է, իսկ 2021թ–ին 257 մլն դրամ շահութհարկ է վճարել։ Այստեղից պարզ է դառնում, որ արտահանումների ավելացում մենք չունենք։ Հակառակը` շահութահարկը նվազել է, իսկ արտահանումների հիմնական ցուցիչը շահութահարկն է»,– ասաց Սարգսյանը։
Հատկանշական է, որ ծխախոտի սպառման ծավալների ավելացմանը համընթաց, լայն սպառման այլ ապրանքների սպառումը շատ չնչին չափով` ընդամենը 2 տոկոսով է ավելացել։ Տնտեսագետը դա բացատրում է տեղացիների սպառման կրճատմամբ։
«Նշանակում է, որ Հայաստանի մշտական բնակչության սպառման նվազման հաշվին ավելացել է ռուսաստանցիների սպառումը»,– նկատում է Սարգսյանը։
Ռեստորանակյին բիզնեսի նկատելի աշխուժացման պայմաններում, երբ սննդամթերքի, վերամշակված արտադրության աճ պետք է տեղի ունենար, Հայաստանում իրականությունը հակառակն է։ Հենց այս իրողությունն էլ մասնագետին թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ տեղական բնակչության սպառումն այս ոլորտում նվազել է, իսկ գրանցված չնչին աճն էլ ապահովվել է ՌԴ–ից տեղափոխված շուրջ 200 000 ժամանակավոր սպառողների հաշվին։
Խոշոր հարկատուների ցածր դիվերսիֆիկացիան կարող է ապագայում մեծ ռիսկեր պարունակել. Բեջանյան
Ինչ վերաբերում է խոշոր հարկատուների առաջին տասնյակի այլ ընկերություններին, ապա դրանք հիմնականում պղնձի հանքարդյունաբերողներն են, հեղուկ վառելիք ներկրողներն ու «Գազպրոմ Արմենիան», ինչպես նաև կապի օպերատոր «ՄՏՍ Արմենիան»։
Պղնձի արդյունահանման ոլորտում գրանցված հարկերի աճը Նաիրի Սարգսյանը մեկնաբանում է հիմնականում պղնձի արտահանման համար գործող հարկային ռոյալթիների բարձրացմամբ։
Հայաստանյան խոշոր հարկատուների ցանկն ավանդաբար գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (129 մլրդ դրամ` 2022–ի առաջին 9 ամիսներին)։
Ութերորդ տեղում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որն այս տարվա առաջին 9 ամիսներին 11.6 մլրդ դրամ է մուտք արել բյուջե։
«Գազպրոմ Արմենիան», որն այս տարի պահպանել է խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղը`անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել վճարելով ավելի քան 3 մլրդ դրամի հարկ։
Նարեկ Սարգսյանի գնահատմամբ` այս աճը ևս տարվա ընթացքում տեղի ունեցած գազի սակագնի ավելացման արդյունք է։
Մեկնաբանելով խոշոր հարկատուների ցանկն ու հարկային մուտքերի մասին հրապարակված տեղեկատվությունը` Նարեկ Սարգսյանը տնտեսության համար դրական փոփոխություն չի արձանագրել։
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ բարելավում չկա։ Այսինքն` արտադրող և ՀՀ–ի համար արդյունք ստեղծող կազմակերպություններ չեն ներառվել այս ցանկի մեջ։ Ինչ կար, դա էլ մնացել է։ Մեկը մի քանի կետով բարելավել ե դիրքը, մյուսը` մի քանի կետով հետ նահանջել»,– ասում է նա։
Թերևս ամենաակնառու փոփոխությունը ցանկում պետական կառավարման մարմինների` նախարարությունների, մարզպետարանների բացակայությունն է։
Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը
Բանն այն է, որ նախկինում դրանց վճարած միլիարդավոր հարկերը քննադատական մեկնաբանությունների առիթ էին դառնում, և ՀՀ կառավարությունը, 23.06.2022 թ.–ի որոշմամբ, խոշոր հարկատուների ցանկի նոր չափորոշիչներ սահմանեց` ցանկից հանելով պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Լրահոս
0