https://arm.sputniknews.ru/20221017/datavvor-arusjak-aleqsanjanin-azatazrkelu-mijnvordutjun-e-nerkajacvel-bdkh-49904621.html
Դատախազը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ
Դատախազը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ
Sputnik Արմենիա
Դատախազությունից նաև հայտնեցին, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ Բարձրագույն դատական... 17.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-17T16:43+0400
2022-10-17T16:43+0400
2022-10-17T17:02+0400
դատավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատախազ
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազիր օգնական Լուսինե Մարտիրոսյանը։Այս միջնորդությամբ դատախազությունը փորձում է ստանալ ԲԴԽ–ի համաձայնությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու համար։Դատախազությունից նաև հայտնեցին, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը ևս փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստերի հետ:Միաժամանակ նշվում է, որ փաստաբան Էրիկ Ալեքսայնանին ձերբակալելու մասին վարույթ իրականացնող մարմինը, օրենքի համաձայն, տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:Ինչպես արդեն հայտնել ենք, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելու լուրն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։ ԲԴԽ–ի մեր աղբյուրի հաաստմամբ, ԲԴԽ–ում այս պահին քննարկվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հարցը։ Նշենք, որ մամուլի տեղեկություններով, փաստաբանի ու դատավորի մեղադրանքը վերաբերում է «օրենքով գողի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատախազ, մեղադրանք
դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատախազ, մեղադրանք
Դատախազը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ
16:43 17.10.2022 (Թարմացված է: 17:02 17.10.2022) Դատախազությունից նաև հայտնեցին, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստերի հետ:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին տեղեկությունները
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազիր օգնական Լուսինե Մարտիրոսյանը։
Այս միջնորդությամբ դատախազությունը փորձում է ստանալ ԲԴԽ–ի համաձայնությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու համար։
«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,–ասացին դատախազությունից:
Դատախազությունից նաև հայտնեցին, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը ևս փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստերի հետ:
Միաժամանակ նշվում է, որ փաստաբան Էրիկ Ալեքսայնանին ձերբակալելու մասին վարույթ իրականացնող մարմինը, օրենքի համաձայն, տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:
Ինչպես արդեն հայտնել ենք, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելու լուրն ավելի վաղ
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
ԲԴԽ–ի մեր աղբյուրի հաաստմամբ, ԲԴԽ–ում այս պահին քննարկվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հարցը։
Նշենք, որ մամուլի տեղեկություններով, փաստաբանի ու դատավորի մեղադրանքը վերաբերում է «օրենքով գողի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու հետ։