https://arm.sputniknews.ru/20221017/bacvel-en-11-13-rd-dareri-harust-sherter-avartvel-en-lvori-berd-qaghaqateghi-peghumnery-49888596.html
Բացվել են 11-13-րդ դարերի հարուստ շերտեր. ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Բացվել են 11-13-րդ դարերի հարուստ շերտեր. ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Sputnik Արմենիա
Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք... 17.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-17T12:44+0400
2022-10-17T12:44+0400
2022-10-17T12:44+0400
լոռի
բերդ
պեղումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49886086_0:195:1800:1208_1920x0_80_0_0_a9f5d413d8bda83dee558c65cb84e9c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել։ Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, դրանք մեկնարկել եին 2022 թվականի մայիսին։Լայնածավալ աշխատանքների ընթացքում պեղումներ են կատարվել ամրոցի պարսպին ներսից հարող` մոտ 60 մ երկարությամբ տարածքում, պարսպապատի «գագաթին», քաղաքատեղիի առաջին, երկրորդ բաղնիքների ներսում։ Դրանց մերձակայքում հետազոտվել են եկեղեցին, մատուռ-դամբարանը: Հետախուզական աշխատանքներ են կատարվել ամրոցի ներսում և պարիսպներից դուրս:Պարսպի գագաթի հողաթմբի նմանվող շերտի հեռացումից հետո ի հայտ են եկել նոր պատաշարեր, ուղղանկյուն և կլոր հատակագծով կառույցներ, որոնք եղել են պաշտպանական հենակետեր և զինանոցներ: Ամրոցի ներսում գտնվող երկու բաղնիքներում էլ պեղումներով բացվել են հիպոկաուստ հատակի սյուները, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը, սալահատակներ, ջրավազաններ և գոլորշու հեռացման օդամուղները: Դրանց ներսում նույնպես բացվել են պատերի հիմքեր։ Երկրորդ բաղնիքից հարավ վերապեղվել են երկու բացօթյա լողավազանները:Եկեղեցուց կամ առավել հայտնի՝ քաղաքացիական կառույցից հեռացվել են 19-20-րդ դդ. առանց շաղախի շարված պատերը, որոնցով փակված էին եռակամար գավիթ-նախասրահի կամարները, կառույցի մուտքերը և լուսամուտը: Պարզվել է, որ կառույցի` նախկինում մուտք համարվող ոչ բոլոր բացվածքներն են մուտքեր եղել: Այս պատերի միջից դուրս են եկել 12-13-րդ դդ. խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ:Հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամրոցի տարբեր հատվածներ նախկինում ևս պեղվել են։ Այստեղ կարելի է արձանագրել 18-20-րդ դդ. թույլ արտահայտված և 11-13-րդ դդ. բավական հարուստ շերտեր:Պեղումները հատկապես արդյունավետ էին ստորին շերտերում։ Գտածոների մեջ աչքի են ընկնում ջնարակված և քանդակազարդ ընտիր շքաղյուսները, թռչնային, բուսական, երկրաչափական պատկերներով թասիկները, որոնք իրենց զուգահեռներն ունեն Անիում և Դվինում: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը, որը հավանաբար եղել է խաղաքար և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը:Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները զգալիորեն կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը:Բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան):
լոռի
բերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49886086_5:0:1800:1346_1920x0_80_0_0_4cfc54acb02e86726dc65d85bf4b9c13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լոռի, բերդ, պեղումներ
Բացվել են 11-13-րդ դարերի հարուստ շերտեր. ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել։ Ինչպես
հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, դրանք մեկնարկել եին 2022 թվականի մայիսին։
Լայնածավալ աշխատանքների ընթացքում պեղումներ են կատարվել ամրոցի պարսպին ներսից հարող` մոտ 60 մ երկարությամբ տարածքում, պարսպապատի «գագաթին», քաղաքատեղիի առաջին, երկրորդ բաղնիքների ներսում։ Դրանց մերձակայքում հետազոտվել են եկեղեցին, մատուռ-դամբարանը: Հետախուզական աշխատանքներ են կատարվել ամրոցի ներսում և պարիսպներից դուրս:
Պարսպի գագաթի հողաթմբի նմանվող շերտի հեռացումից հետո ի հայտ են եկել նոր պատաշարեր, ուղղանկյուն և կլոր հատակագծով կառույցներ, որոնք եղել են պաշտպանական հենակետեր և զինանոցներ: Ամրոցի ներսում գտնվող երկու բաղնիքներում էլ պեղումներով բացվել են հիպոկաուստ հատակի սյուները, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը, սալահատակներ, ջրավազաններ և գոլորշու հեռացման օդամուղները: Դրանց ներսում նույնպես բացվել են պատերի հիմքեր։ Երկրորդ բաղնիքից հարավ վերապեղվել են երկու բացօթյա լողավազանները:
Եկեղեցուց կամ առավել հայտնի՝ քաղաքացիական կառույցից հեռացվել են 19-20-րդ դդ. առանց շաղախի շարված պատերը, որոնցով փակված էին եռակամար գավիթ-նախասրահի կամարները, կառույցի մուտքերը և լուսամուտը: Պարզվել է, որ կառույցի` նախկինում մուտք համարվող ոչ բոլոր բացվածքներն են մուտքեր եղել: Այս պատերի միջից դուրս են եկել 12-13-րդ դդ. խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ:
Հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամրոցի տարբեր հատվածներ նախկինում ևս պեղվել են։ Այստեղ կարելի է արձանագրել 18-20-րդ դդ. թույլ արտահայտված և 11-13-րդ դդ. բավական հարուստ շերտեր:
Պեղումները հատկապես արդյունավետ էին ստորին շերտերում։ Գտածոների մեջ աչքի են ընկնում ջնարակված և քանդակազարդ ընտիր շքաղյուսները, թռչնային, բուսական, երկրաչափական պատկերներով թասիկները, որոնք իրենց զուգահեռներն ունեն Անիում և Դվինում: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը, որը հավանաբար եղել է խաղաքար և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը:
Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները զգալիորեն կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը:
Բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան):