Շախմատի «Երևան օփեն» մրցաշար. Մամիկոն Ղարիբյանն առաջատարների թվում է
© Photo : Sports School of Chess house by Tigran PetrosyanՄամիկոն Ղարիբյան
Մամիկոն Ղարիբյան
Բաժանորդագրվել
Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում է 15 երկրի 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարի 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը 3 առաջատարների թվում է։ Նա վաստակել է 5 միավոր և ռուսաստանցիներ Սերգեյ Լոբանովի ու Ալեքսեյ Գոգանովի հետ բաժանում է առաջինից երրորդ տեղերը։
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր։
Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում է 15 երկրի 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից, Հայաստանից: