00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանային սրացում. էկոնոմիկայի նախարարությունը դեռ չգիտի` որքան զբոսաշրջիկ է կորցրել ՀՀ–ն

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2022
Երևան
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր ռազմական սրացում անդրադառնում է տնտեսության վրա, ՀՀ–ի դեպքում այն բացասական ազդեցություն է գործում նաև տնտեսության առանցքային ոլորտներից մեկի` զբոսաշրջության վրա։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` վերջին իրադարձություններից հետո ինչ է կատարվում ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը աշխատանքներ է տանում սահմանային սրացման պատճառով առավել տուժած մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում, տնտեսական ակտիվության խթանման միջոցառումներ մշակելու ուղղությամբ։ Միաժամանակ ադրբեջանական ագրեսիայի պատճառով տնտեսական գործունեության անկման վերաբերյալ հետազոտություններ դեռ չեն իրականացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունը չի թաքցնում, որ չի վերլուծել, թե տարեկան աճի որքան տոկոսն է կորցրել երկրի տնտեսությունը էսկալացիայի հետևանքով։ Միևնույն ժամանակ նախարարությունը վստահեցնում է, որ վերջին իրադարձություններն իրենց կարճատևությամբ վիճակագրորեն նշանակալի չեն։
Մեզ ուղարկված պատասխանում նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսական աճի վրա 44-օրյա պատերազմի ազդեցության առանձին գնահատում նույնպես չի իրականացվել ։ Գերատեսչության մասնագետները գնահատել են կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի ագրեգացված ազդեցությունը։
«Համավարակի և 44-օրյա պատերազմի ագրեգացված բացասական ազդեցությունը Հայաստանի 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մակարդակի վրա կազմել է 14% (կամ շուրջ 916 մլրդ դրամ 2019 թվականի գներով)», – նշել են գերատեսչությունում։
Գնահատումն իրականացվել է էկոնոմետրիկ հակադրական վերլուծության միջոցով՝ համախառն ներքին արդյունքի 2013-2019 թվականների տարեկան և եռամսյակային ցուցանիշների հիման վրա։

Պատերազմն ու ներդրումային մթնոլորտը

Մշտական պատերազմի վիճակում գտնվելն ու իրավիճակի սրացման վտանգը զսպում են բիզնեսի, զբոսաշրջության և առևտրի զարգացումը, վախեցնում ներդրողներին։ Այն փաստը, որ ցանկացած մարտական բախում բացասական է ազդում ներդրումային մթնոլորտի վրա, հաստատում է նաև Էկոնոմիկայի նախարարությունը, թեև 2022 թվականի վերաբերյալ կոնկրետ հաշվարկներ և կանխատեսումներ այս պահին չկան։
«2022 թվականի կանխատեսումների համար պետք է հատուկ մանրամասն ու մշակված վերլուծություններ անել», – ասված է պատասխանում։
Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Կովալչուկը` Քերոբյանին
Միևնույն ժամանակ էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ յուրաքանչյուր էսկալացիա, յուրաքանչյուր ռազմական գործողություն առաջանում է անորոշություն, որն իրենից մեծ ռիսկ է ներկայացնում, իսկ ներդրողներին պետք են կայուն պայմաններ։
Գերատեսչության գնահատականներով` Հայաստանում բիզնես մթնոլորտը ներդրողների համար համարվում է լավագույն ու գրավիչը տարածաշրջանում։
«Ամենատարբեր ինդեքսներով` Հայաստանն ունի ամենակայուն բիզնես միջավայրը, ամենադեմոկրատական հասարակարգը, ամենացածր կոռուպցիան և այլն։ Եվ այս բոլոր գործոնների համադրությունը Հայաստանը դարձնում են գրավիչ երկիր ապրելու և աշխատելու համար», – նշված է պատասխանում։
Էկոնոմիկայի նախարարությունում կարևոր են համարում նաև պետության,կառավարության և իրականացվող քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացումը։

Որքա՞ն գումար և զբոսաշրջիկ է կորցրել Հայաստանը

Սեպտեմբերյան իրադարձությունների պես ցանկացած կարճատև հակամարտություն Հայաստանը զրկում է տնտեսության տարեկան աճից, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենում տնտեսական աճի գլխավոր շարժիչներից մեկի` զբոսաշրջության վրա։ Մարտական գործողությունները եղել են հանրապետության հարավում և փաստորեն պարալիզացրել զբոսաշրջության համար երեք առանցքային մարզերի կենսագործունեությունը` Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի։
Ամրագրումների, տուրփաթեթների չեղարկման և զբոսաշրջային երթուղիների փոփոխման ֆոնին մի շարք ոլորտներ զրկվել են եկամտից։ Բացի այդ, մենք բախվում ենք մարզերում զբոսաշրջությունից ստացված եկամուտների անհամաչափ բաշխման և զբոսաշրջային քարտեզների փոփոխման հետ։ Դա հանգեցնում է նրան, որ Հայաստանը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում կարող է զրկվել պոտենցիալ զբոսաշրջիկներից և նրանց գումարներից։
Ներկա պահին հաշվարկներ չեն իրականացվել, թե որքան զբոսաշրջիկ է այնուամենայնիվ կորցրել Հայաստանը (և նրա մարզերը) Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։
Ոսկու կտորներ, իրար վրա տեղադրված կնոջ ու տղամարդու կմախքներ․ Մեծամորը կրկին զարմացրեց
Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ համակարգչային ծրագրով հաշվարկվում են միայն Հայաստան այցելած զբոսաշրջային այցելությունները, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների թվում կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ: Սակայն ՀՀ զբոսաշրջության կոմիտեն մարզեր կատարած այցելությունների վերաբերյալ տեղեկություն չունի։ Դա հաշվարկվում է միայն միջազգային հետազոտությունների արդյունքում։ 2023 թվականի հունվարից մեկ օրացուցային տարվա ընթացքում սահմանային անցման կետերում ՀՀ շահագրգիռ կողմերի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել զբոսաշրջային այցելությունների վիճակագրական 3-րդ հետազոտությունը, որի արդյունքում հնարավոր կլինի տեղեկություն ստանալ այդ մասին։
Նախարարությունում հիշեցրել են, որ 2013 թվականին Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում իրականացված վիճակագրական հետազոտության տվյալների համաձայն` մեկ ներգնա զբոսաշրջիկի մեկ այցելության ընթացքում միջին ծախսը գնահատվում է շուրջ 726 ԱՄՆ դոլար, առանց միջազգային տրանսպորտի (այցելության միջին տևողությունն է 17.4 օր, իսկ միջին օրական ծախսերը կազմում են 41.8 ԱՄՆ դոլար):
Համակարգչային ծրագրով հաշվարկված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 1 031 998, նախորդ տարվա հունվար-օգոստոսի 494 316–ի համեմատ աճը կազմել է շուրջ 108%։
Միևնույն ժամանակ 2022 թվականի օգոստոսին զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 261 834, աճը նախորդ տարվա օգոստոսի (143 168) համեմատ կազմում է շուրջ 83%, իսկ աճը 2022 թվականի հուլիսի (188 168) համեմատ կազմել է շուրջ 39%: Սեպտեմբերի ցուցանիշների մասին գերատեսչությունը լրացուցիչ կհայտնի արդյունքներն ամփոփելուց հետո։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստան էր այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ` 1 մլն 894 հազար 377։ 2020 թվականին զբոսաշրջային այցելությունները կազմել էին 375 216, 2021 թվականին` 870 308։ Փորձագետները կանխատեսում են, որ Հայաստանը կկարողանա 2019 թվականի ցուցանիշը վերականգնել 2023 թվականին։
Լրահոս
0