https://arm.sputniknews.ru/20221016/patgamavvorneri-tvi-krtshatumn-italiajin-kogni-grete-60-mln-evrvo-tntesel-49870906.html
Պատգամավորների թվի կրճատումն Իտալիային կօգնի գրեթե 60 մլն եվրո տնտեսել
Պատգամավորների թվի կրճատումն Իտալիային կօգնի գրեթե 60 մլն եվրո տնտեսել
Sputnik Արմենիա
Պատգամավորների պալատի աշխատավարձերի ծախսերը կկրճատվեն՝ 79 միլիոն դոլարից դառնալով 50 մլն դոլար, իսկ գործուղումների ծախսերը՝ 26,4 միլիոնից մինչև 16,8 մլն դոլար: 16.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-16T18:07+0400
2022-10-16T18:07+0400
2022-10-16T18:07+0400
իտալիա
պատգամավոր
կրճատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24543841_0:27:1600:927_1920x0_80_0_0_87d1b9750b3f9f31a54660386be603af.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Պատգամավորների թվի կրճատումն օգնել է Իտալիային տնտեսել գրեթե 60 մլն եվրո, գրում է իտալական Il Sole 24 Ore թերթը:2020 թվականին Իտալիայում սահմանադրական բարեփոխում է անցկացվել, որով, ի թիվս այլ հարցերի, որոշվել է կրճատել է պատգամավորների (630-ից 400) և սենատորների (315-ից 200) թիվը: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո։Պատգամավորների պալատում այս առիթով որոշել են 2 հազար եվրո ծախսել դահլիճի վերափոխման և ավելորդ նստատեղերը հեռացնելու աշխատանքների համար: Իսկ Սենատում որոշել են դրա վրա էլ ծախսեր չանել՝ այդ նստատեղերը դատարկ թողնելով։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել էր աջ կենտրոնամետների կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջի Մելոնիի գլխավորությամբ։
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24543841_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b56d62cb5802410cdc58ea0d2ed561d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, պատգամավոր, կրճատում
իտալիա, պատգամավոր, կրճատում
Պատգամավորների թվի կրճատումն Իտալիային կօգնի գրեթե 60 մլն եվրո տնտեսել
Պատգամավորների պալատի աշխատավարձերի ծախսերը կկրճատվեն՝ 79 միլիոն դոլարից դառնալով 50 մլն դոլար, իսկ գործուղումների ծախսերը՝ 26,4 միլիոնից մինչև 16,8 մլն դոլար:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Պատգամավորների թվի կրճատումն օգնել է Իտալիային տնտեսել գրեթե 60 մլն եվրո, գրում է իտալական Il Sole 24 Ore թերթը:
2020 թվականին Իտալիայում սահմանադրական բարեփոխում է անցկացվել, որով, ի թիվս այլ հարցերի, որոշվել է կրճատել է պատգամավորների (630-ից 400) և սենատորների (315-ից 200) թիվը: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո։
Դրա շնորհիվ խորհրդարանի երկու պալատների բյուջեն կրճատվել է տարեկան մոտ 60 մլն եվրոյով։ Պատգամավորների պալատում աշխատավարձի ծախսերը կկրճատվեն՝ 79 միլիոն դոլարից դառնալով 50 մլն դոլար, իսկ գործուղումների ծախսերը՝ 26,4 միլիոնից մինչև 16,8 մլն դոլար:
Պատգամավորների պալատում այս առիթով որոշել են 2 հազար եվրո ծախսել դահլիճի վերափոխման և ավելորդ նստատեղերը հեռացնելու աշխատանքների համար: Իսկ Սենատում որոշել են դրա վրա էլ ծախսեր չանել՝ այդ նստատեղերը դատարկ թողնելով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել էր աջ կենտրոնամետների կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջի Մելոնիի գլխավորությամբ։