00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կռվում էին մինչև հաղթական ավարտ. պատմաբանը` Հայաստանի համար մարտերում ռուսական զորքի մասին

© Photo : Музей Дружбы армянского и русского народов в городе АбовянԱլեքսանդր Գրիգորյանի «Էրիվանի բերդի գրավումը» կտավը
Ալեքսանդր Գրիգորյանի «Էրիվանի բերդի գրավումը» կտավը - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2022
Բաժանորդագրվել
195 տարի առաջ տեղի է ունեցել Երևանի բերդի գրավումը։ Արևելյան Հայաստանի ազատագրման և պարսկական ու թուրքական տիրապետության դեմ հայ ժողովրդի պայքարում ռուսական բանակի դերի մասին մենք զրուցել են պատմական գիտությունների դոկտոր Սոնյա Միրզոյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. 19-րդ դարասկզբի հայ ռազմաքաղաքական վերնախավն ակտիվորեն օգնում էր ռուսական բանակին և ցարական կառավարությանը, քանի որ գիտակցում էր, որ միայն Ռուսաստանի հետ է հնարավոր ազատվել թե՛ պարսկական, թե՛ թուրքական գերիշխանությունից։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր Սոնյա Միրզոյանը, որը տասնյակ տարիներ աշխատել է ՀՀ Ազգային արխիվում։
1827 թվականի հոկտեմբերին ռուսական զորքերը, գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ, գրավեցին Երևանի բերդը, որը համարվում էր Հայկական լեռնաշխարհում պարսկական հզորության ամենանշանակալի խորհրդանիշը։
Պորուչիկ Եվդոկիմ Լաչինովն իր «Ռուս զինվորի գրառումներում» այսպես է նկարագրում Երևանի բերդի գրոհը.
«Պատերին վառվեցին ջահերը։ Հրացանների ճռռոցը, թնդանոթների պայթյունները խառնվում էին բնակիչների աղմուկին ու ճիչերին։ Բայց ինչպե՞ս նկարագրել այն պահը, երբ օդը բռնկվեց և հողը տնքաց մեր հրետանու գործողություններից։ Հրանոթները մռնչացին, և հազարավոր հրացանների կրակոցները խլացան դրանց ամպրոպաձայնի մեջ։ Դրանք դժոխային րոպեներ էին և երկար շարունակվեցին. այդ գիշեր բերդի վրա արձակվեց ավելի քան 400 ռումբ և մեկուկես հազար հրանոթային արկ, հրացանների կրակոցների մասին խոսելն անգամ ավելորդ է»:
1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Երևանի բերդի գրավումը նշանավորեց ողջ Արևելյան Հայաստանի ազատագրումը։
«Լազարյան եղբայրները, Ներսես Աշտարակեցին, Հարություն Ալամդարյանը, Արղության Դոլգորուկիները, Խուդաբաշյանները, Յուսուֆյանները, Մխիթարյանների վանական միաբանությունը` այս բոլոր մարդիկ ներկայացնում էին հայ ժողովրդի վերնախավը։ Այդ վերնախավն ապրում էր հիմնականում Ռուսաստանում և Վենետիկում, և նրանք բոլորը, մեծ հաշվով, պայքարում էին, որ Արևելյան Հայաստանը միանա Ռուսաստանին։
Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Կոպիրկին
Նրանք հասկանում էին, որ այն ժամանակ և՛ պարսիկներից, և՛ թուրքերից ազատվելու միակ ճանապարհն Արևելյան Հայաստանի և, ի դեպ, նաև Արևմտյան Հայաստանի միացումն էր Ռուսաստանին։ Այդ պատճառով նրանք ամբողջ ուժով փորձում էին օգնել կայսերական իշխանությանը»,- ասաց Միրզոյանը։
© Photo : "Hayazg" Foundation encyclopediaՍոնյա Միրզոյան
Доктор исторических наук Соня Суреновна Мирзоян - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
Սոնյա Միրզոյան
Նա նշեց տեղի հայ բնակչության մեծ ներդրումը. նրանք մի քանի ամիս շարունակ ռուսական բանակին պարենամթերք էր մատակարարում և հետախուզական տվյալներ ապահովում, ինչը թույլ տվեց ամրոցի սրընթաց գրոհ իրականացնել` երկու ժամից էլ պակաս ժամանակահատվածում:
«Պետք է հիշել, որ ռուսական բանակը միշտ մեր կողքին է եղել»,-ասում է պատմաբանը: Այսինքն, ըստ նրա, խոսքը հենց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական զորքերի վճռորոշ դերի մասին է։
Նա հիշեցնում է, որ ռուսական բանակը հայերին օգնել է դեռ Պետրոս Առաջինի օրոք` 1722-23 թվականների պարսկական արշավանքի ժամանակ։
«Շատ կարևոր էր 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կարսի մարզի ազատագրումը և դրա միացումը Ռուսաստանին: Այդ շրջանը երեք անգամ ձեռքից ձեռք է անցել ՝ 1828-29թթ, 1855-56թթ, և վերջապես 1878թ.-ին վերջնականապես միացել է Ռուսաստանին: Կարսում շատ հայեր մասնակցում էին հետախուզական տվյալների հավաքմանը, ռուսական բանակին պարենամթերքի մատակարարմանը և այլն։
Երևանի բերդի ազատագրման 195-ամյակը նշվեց «Էրիվանի կոմսի» արձանի մոտ
Դա շատ կարևոր իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում։ Բայց, ցավոք, Առաջին համաշխարհային պատերազմից և դրան հաջորդած ողբերգական իրադարձություններից հետո Կարսը կրկին կորսվեց Հայաստանի և հայերի համար»,- նշում է Միրզոյանը։
Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում տեղի ունեցած մարտերին մասնակցել է մի քանի հազար հայ՝ աշխարհազորի յոթ ջոկատների կազմում։ Աշխարհազորում այն մարդիկ են լինում, որոնք կարող են զենք բռնել, բայց չեն տիրապետում ռազմական արվեստին։ Այդ պատճառով, ըստ նրա, Կովկասյան ճակատը նախևառաջ ռուսական բանակն է։
«Պաշտոնապես ռուսական բանակը ռազմաճակատից հեռացել է 1917 թվականի դեկտեմբերին, բայց դա չի նշանակում, որ այն չի կռվել։ Արդեն դեկտեմբերի վերջին - 1918 թվականի հունվարին Թովմաս Նազարբեկյանը գլխավորեց հայկական կորպուսը։ Այնտեղ կռվում էին ոչ միայն հայերը։ Զորամիավորման կազմում բազմաթիվ ռուս զինվորներ ու սպաներ կային, որոնք որոշեցին մնալ Հայաստանում և թուրքերի դեմ պայքարել մինչև հաղթական ավարտը։ Եղել են նաև այստեղ բնակվող այլ ազգությունների ներկայացուցիչներ»,- հայտարարեց պատմաբանը։
Նա դժգոհեց, որ այսօր քչերն են հիշում Հայաստանի պատմության այնպիսի կարևոր իրադարձությունների մասին, ինչպիսիք են 1877թ.-ին Բայազետի պաշարումը, 1855-1856թթ պատերազմում Կարսի գրավումը...
«Պետք է խոսել այն հաղթանակների մասին, որոնց մենք հասել ենք ռուսների հետ միասին։ Ես ցավում եմ, որ այդ մասին քիչ են խոսում, արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա։
Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Էրիվանի բերդն ազատագրած գեներալ Պասկևիչին
Խոսելով հայ հանրության շրջանում այսօր տիրող տրամադրությունների մասին` Միրզոյանը ցավով նշում է, որ «ոչ ոք չի ցանկանում մտածել, որ հողը պետք է ինքնուրույն պաշտպանել»։
Եթե ինչ-որ մեկն օգնության է հասնում, պետք է կանգնել նրանց կողքին, ոչ թե խնդրել նրան կռվել քո հողի համար։
Պատմաբանը վստահ է, որ ո՛չ ամերիկացիները, ո՛չ անգլիացիները, ո՛չ ֆրանսիացիները, ո՛չ էլ ռուսները մեզ չեն օգնի, եթե մենք ինքներս դա չանենք։
Լրահոս
0