https://arm.sputniknews.ru/20221016/erevani-zejtun-taghamasum-meqenaneric-gvoghutjun-katarats-2-tghamard-e-dzerbakalvel-49850606.html
Երևանի Զեյթուն թաղամասում մեքենաներից գողություն կատարած 2 տղամարդ է ձերբակալվել
Երևանի Զեյթուն թաղամասում մեքենաներից գողություն կատարած 2 տղամարդ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Մի դեպքում գողությունն ավարտին չի հասել, որովհետև մեքենայի սեփականատերն է եկել, մյուս դեպքում էլ՝ գողության պահին ոստիկաններն են տեղ հասել։ 16.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-16T10:23+0400
2022-10-16T10:23+0400
2022-10-16T10:24+0400
գողություն
ավտոմեքենա
երևան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_0:84:1600:984_1920x0_80_0_0_0fa72ac8113436113b1f7d12cdd5b85d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանները երկու տղամարդու են ձերբակալել մեքենաներից գողություն կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ 36 և 44 տարեկան տղամարդիկ ոստիկանական բաժին են տեղափոխվել հոկտեմբերի 14-ին։ Նրանք ձերբակալվել են Դավիթ Անհաղթի փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի չեզոքացուցիչը գողանալու պահին։Պարզվել է, որ տղամարդիկ առաջին անգամ չէին գողություն կատարում։Նույն օրը նրանք գողացել էին Դավիթ Անհաղթի փողոցում կայանված «Լեքսուսի»՝ մոտ 1 միլիոն դրամ արժեցող չեզոքացուցիչը։ Գողոնն առգրավվել է:Ոստիկանները նաև պարզել են, որ ևս մի գողություն նրանց չի հաջողվել ավարտին հասցնել։ Նրանք փորձել էին գողություն անել նաև Ուլնեցու փողոցում կայանված «Լեքսուսից», սակայն ստիպված էին եղել գործը կիսատ թողնել ու հեռանալ, քանի որ նկատվել էին մեքենայատիրոջ կողմից։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Բյուրական գյուղի բնակիչը գողություն է արել աստղադիտարանից ու ձերբակալվել. տեսանյութ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_88:0:1512:1068_1920x0_80_0_0_42754e0490b72a3c1d7a5730bf746e9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գողություն, ավտոմեքենա, երևան, հհ ոստիկանություն
գողություն, ավտոմեքենա, երևան, հհ ոստիկանություն
Երևանի Զեյթուն թաղամասում մեքենաներից գողություն կատարած 2 տղամարդ է ձերբակալվել
10:23 16.10.2022 (Թարմացված է: 10:24 16.10.2022) Մի դեպքում գողությունն ավարտին չի հասել, որովհետև մեքենայի սեփականատերն է եկել, մյուս դեպքում էլ՝ գողության պահին ոստիկաններն են տեղ հասել։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանները երկու տղամարդու են ձերբակալել մեքենաներից գողություն կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է
ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ 36 և 44 տարեկան տղամարդիկ ոստիկանական բաժին են տեղափոխվել հոկտեմբերի 14-ին։ Նրանք ձերբակալվել են Դավիթ Անհաղթի փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի չեզոքացուցիչը գողանալու պահին։
«Խուզարկությամբ 36-ամյա տղամարդու սպորտային պայուսակում հայտնաբերվել է ավտոմեքենայի չեզոքացուցիչ, «Մերսեդեսի» անվահեծի կափարիչ, 11,5 սմ շեղբի երկարությամբ դանակ, հարթաթուղթ և մետաղյա սղոց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ տղամարդիկ առաջին անգամ չէին գողություն կատարում։
Նույն օրը նրանք գողացել էին Դավիթ Անհաղթի փողոցում կայանված «Լեքսուսի»՝ մոտ 1 միլիոն դրամ արժեցող չեզոքացուցիչը։ Գողոնն առգրավվել է:
Ոստիկանները նաև պարզել են, որ ևս մի գողություն նրանց չի հաջողվել ավարտին հասցնել։ Նրանք փորձել էին գողություն անել նաև Ուլնեցու փողոցում կայանված «Լեքսուսից», սակայն ստիպված էին եղել գործը կիսատ թողնել ու հեռանալ, քանի որ նկատվել էին մեքենայատիրոջ կողմից։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: