Երևանի և Գառնիի երկինք 10 օդապարիկներ են բարձրացել. գունեղ լուսանկարներ
Երևանի և Գառնիի երկինք 10 օդապարիկներ են բարձրացել. գունեղ լուսանկարներ
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 12-16-ը Գառնիում ու Երևանում տեղի է ունեցել Discover Armenia from the sky օդագնացության միջազգային փառատոնը: Ամենապայծառ կադրերը դիտեք մեր... 16.10.2022, Sputnik Արմենիա
Գեղամա վեհաշուք լեռնաշղթա, Գառնու գեղատեսիլ կիրճ, բիբլիական Արարատ, հինավուրց մայրաքաղաք Երևան... Այս ամենը կարելի էր տեսնել երկնքից Discover Armenia from the sky միջազգային փառատոնի ժամանակ։Իսկ մինչ օդաչուները և միջոցառման մասնակիցները հիանում էին տեսարաններով, Գառնիի և Երևանի բնակիչները հակառակ ուղղությամբ դիտում էին գունեղ օդապարիկների շքերթը։ Օդապարիկով մինչև Արագածի գագաթը. համաշխարհային ռեկորդից առաջ բացառիկ թռիչք է իրագործվելՓառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել օդագնացներ Բրազիլիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ղազախստանից և Լեհաստանից:Օդաչուների թվում կային երեք կին՝ երկու ռուս և մեկ գերմանացի։Նշենք, որ փետրվարին Հայաստանի օդագնացային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Skyball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ սահմանել էր օդի մեջ գտնվելու տևողության համաշխարհային ռեկորդ՝ մինչև 4000 մ3 ծավալով АХ-9 դասի օդապարիկով:
Հոկտեմբերի 12-16-ը Գառնիում ու Երևանում տեղի է ունեցել Discover Armenia from the sky օդագնացության միջազգային փառատոնը: Ամենապայծառ կադրերը դիտեք մեր ֆոտոշարքում։
Գեղամա վեհաշուք լեռնաշղթա, Գառնու գեղատեսիլ կիրճ, բիբլիական Արարատ, հինավուրց մայրաքաղաք Երևան... Այս ամենը կարելի էր տեսնել երկնքից Discover Armenia from the sky միջազգային փառատոնի ժամանակ։
Իսկ մինչ օդաչուները և միջոցառման մասնակիցները հիանում էին տեսարաններով, Գառնիի և Երևանի բնակիչները հակառակ ուղղությամբ դիտում էին գունեղ օդապարիկների շքերթը։
Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել օդագնացներ Բրազիլիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ղազախստանից և Լեհաստանից:
Օդաչուների թվում կային երեք կին՝ երկու ռուս և մեկ գերմանացի։
Նշենք, որ փետրվարին Հայաստանի օդագնացային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Skyball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ սահմանել էր օդի մեջ գտնվելու տևողության համաշխարհային ռեկորդ՝ մինչև 4000 մ3 ծավալով АХ-9 դասի օդապարիկով: