https://arm.sputniknews.ru/20221016/4-zvoh-60-ic-aveli-viravvorirani-banteric-mekum-tsetskrtuqi-hetevanqvov-hrdeh-e-brnkvel-49865715.html
4 զոհ, 60-ից ավելի վիրավոր․ Իրանի բանտերից մեկում ծեծկռտուքի հետևանքով հրդեհ է բռնկվել
4 զոհ, 60-ից ավելի վիրավոր․ Իրանի բանտերից մեկում ծեծկռտուքի հետևանքով հրդեհ է բռնկվել
Sputnik Արմենիա
Թեհրանի դատախազի խոսքով՝ Էվինի բանտի բախումները ոչ մի կապ չունեն երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ: 16.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-16T15:00+0400
2022-10-16T15:00+0400
2022-10-16T15:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
բանտ
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/10/49864801_0:120:1280:840_1920x0_80_0_0_05d13dfbea4f723cad7f4a6aaab35814.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում բանտարկյալների միջև սկսված ծեծկռտուքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է բանտի հագուստի պահեստում `անցած գիշեր։ Միջազգային ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով մեծ թվով տուժածներ կան, մասնավորապես՝ նշվում է 4 զոհի, 61 վիրավորի մասին։Թեհրանի դատախազ Ալի Սալեհիի խոսքով՝ իրավիճակն այս պահին բանտում վերահսկողության տակ է, ամեն ինչ հանգիստ է։ Նա նաև ընդգծել է, որ Էվինի բանտի բախումները ոչ մի կապ չունեն երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվել էր Մահսա Ամինը և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ այդ անկարգություններն ու անկայունությունը պլանավորվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/10/49864801_0:0:1280:960_1920x0_80_0_0_a096c2efc16a303502e405c6cbba71c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բանտ, հրդեհ
իրանի իսլամական հանրապետություն, բանտ, հրդեհ
4 զոհ, 60-ից ավելի վիրավոր․ Իրանի բանտերից մեկում ծեծկռտուքի հետևանքով հրդեհ է բռնկվել
15:00 16.10.2022 (Թարմացված է: 15:14 16.10.2022) Թեհրանի դատախազի խոսքով՝ Էվինի բանտի բախումները ոչ մի կապ չունեն երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում բանտարկյալների միջև սկսված ծեծկռտուքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է
IRNA գործակալությունը։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է բանտի հագուստի պահեստում `անցած գիշեր։ Միջազգային ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով մեծ թվով տուժածներ կան, մասնավորապես՝ նշվում է 4 զոհի, 61 վիրավորի մասին։
Թեհրանի դատախազ Ալի Սալեհիի խոսքով՝ իրավիճակն այս պահին բանտում վերահսկողության տակ է, ամեն ինչ հանգիստ է։ Նա նաև ընդգծել է, որ Էվինի բանտի բախումները ոչ մի կապ չունեն երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվել էր Մահսա Ամինը և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը
զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա
Ալի Խամենեին հայտարարել էր, որ այդ անկարգություններն ու անկայունությունը պլանավորվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։