https://arm.sputniknews.ru/20221015/shvejcariajum-janqer-en-gvortsadrvum-adrbejani-votndzgutjunnery-datapartelu-hamar-49836974.html
Շվեյցարիայում ջանքեր են գործադրվում Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու համար
Շվեյցարիայում ջանքեր են գործադրվում Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու համար
Sputnik Արմենիա
Գարեգին Բ–ն հույս է հայտնել, որ Շվեյցարիան հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիներին վերադարձելու ուղղությամբ։ 15.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-15T20:55+0400
2022-10-15T20:55+0400
2022-10-15T21:22+0400
շվեյցարիա
հայաստան
ադրբեջան
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0f/49835246_0:49:1400:837_1920x0_80_0_0_4b82c2d5c3adc58093e8ababc842f008.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու համար։ Այս մասին ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այսօր կայացած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Մյուլեր–Ալտերմատը։Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Գարեգին Բ–ն հույս է հայտնել, որ Շվեյցարիան նույնպես իր ջանքերը կներդնի միջազգային հանրության հետ միասին կանխելու Ադրբեջանի ոտնձգությունները, ինչպես նաև հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիների վերադարձման ուղղությամբ։Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-շվեյցարական բարեկամական կապերն ունեն դարերի պատմություն։ Նա երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունից վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար։Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեյցարիայի դաշնային պատգամավոր Միշել Մատերը և Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։Շվեյցարիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
շվեյցարիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0f/49835246_88:0:1332:933_1920x0_80_0_0_188c9b1c9655ef04aa82615c63e3b5e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շվեյցարիա, հայաստան, ադրբեջան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
շվեյցարիա, հայաստան, ադրբեջան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Շվեյցարիայում ջանքեր են գործադրվում Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու համար
20:55 15.10.2022 (Թարմացված է: 21:22 15.10.2022) Գարեգին Բ–ն հույս է հայտնել, որ Շվեյցարիան հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիներին վերադարձելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու համար։ Այս մասին ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այսօր կայացած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Մյուլեր–Ալտերմատը։
Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Գարեգին Բ–ն հույս է հայտնել, որ Շվեյցարիան նույնպես իր ջանքերը կներդնի միջազգային հանրության հետ միասին կանխելու Ադրբեջանի ոտնձգությունները, ինչպես նաև հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիների վերադարձման ուղղությամբ։
«Շտեֆան Մյուլեր Ալտերմատը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում դատապարտելու Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-շվեյցարական բարեկամական կապերն ունեն դարերի պատմություն։ Նա երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունից վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեյցարիայի դաշնային պատգամավոր Միշել Մատերը և Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։