https://arm.sputniknews.ru/20221015/rd-zun-khapanel-e-ukrainakan-desanti-ijecumy-zapvorvozhiei-aeki-merdzakajqum-rd-pn-49816444.html
ՌԴ ԶՈւ–ն խափանել է ուկրաինական դեսանտի իջեցումը Զապորոժիեի ԱԷԿ–ի մերձակայքում. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն խափանել է ուկրաինական դեսանտի իջեցումը Զապորոժիեի ԱԷԿ–ի մերձակայքում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական զորքը հետ է մղել հակառակորդի բոլոր գրոհները։ 15.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-15T15:51+0400
2022-10-15T15:51+0400
2022-10-15T15:52+0400
ուկրաինա
ռուսաստան
զապորոժիե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն խափանել է Զապորոժիեի ԱԷԿ–ի մոտ դեսանտ իջեցնելու փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Հոկտեմբերի լույս 14-ի գիշերը ՌԴ զորքը Զապորոժիեի ուղղությամբ խափանել է ուկրաինական զինված ուժերի` Զապորոժիեի ատոմակայանի շրջանում գետի վրա դեսանտային գործողություններ իրականացնելու փորձը։ Ճշտված տեղեկությունների համաձայն` ՌԴ ՕՏՈւ բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածների հետևանքով Կախովսկայա ջրամբարի ծովախորշում ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինծառայող, 5 արագընթաց զբոսանավ, 2 բեռնանավ, 5 տանկ և հետևակի 4 մարտական մեքենա»,– հայտնել են ՊՆ–ում։Կիևի և Խարկովի մարզերում ռազմական կառավարման օբյեկտներ են խոցվել. ՌԴ ՊՆՊՆ–ն հայտնել է, որ Զապորոժիե քաղաքի շրջանում ուկրաինական 65-րդ մեքենայացված բրիգադի երկրորդ գումարտակի ժամանակավոր տեղակայման կետին ՌԴ ՕՏՈւ–ի հասցված բարձր ճշգրտության հարվածի հետևանքով 3 զորանոցում տեղակայվող հակառակորդի ավելի քան 160 զինծառայող է ոչնչացվել։ՌԴ ՊՆ–ն հայտնել է նաև, որ ՌԴ զորքերը Նիկոլաևի և Կրիվոյ Ռոգի ուղղությամբ հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները, ոչնչացրել մոտ 120 ուկրաինացի զինծառայող, 17 մարտական զրահամեքենա և Ինգուլեց գետի վրայով անցնող 5 անցատեղ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 233-րդ օրը։
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե
ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե
ՌԴ ԶՈւ–ն խափանել է ուկրաինական դեսանտի իջեցումը Զապորոժիեի ԱԷԿ–ի մերձակայքում. ՌԴ ՊՆ
15:51 15.10.2022 (Թարմացված է: 15:52 15.10.2022) Ռուսական զորքը հետ է մղել հակառակորդի բոլոր գրոհները։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն խափանել է Զապորոժիեի ԱԷԿ–ի մոտ դեսանտ իջեցնելու փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի լույս 14-ի գիշերը ՌԴ զորքը Զապորոժիեի ուղղությամբ խափանել է ուկրաինական զինված ուժերի` Զապորոժիեի ատոմակայանի շրջանում գետի վրա դեսանտային գործողություններ իրականացնելու փորձը։ Ճշտված տեղեկությունների համաձայն` ՌԴ ՕՏՈւ բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածների հետևանքով Կախովսկայա ջրամբարի ծովախորշում ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինծառայող, 5 արագընթաց զբոսանավ, 2 բեռնանավ, 5 տանկ և հետևակի 4 մարտական մեքենա»,– հայտնել են ՊՆ–ում։
ՊՆ–ն հայտնել է, որ Զապորոժիե քաղաքի շրջանում ուկրաինական 65-րդ մեքենայացված բրիգադի երկրորդ գումարտակի ժամանակավոր տեղակայման կետին ՌԴ ՕՏՈւ–ի հասցված բարձր ճշգրտության հարվածի հետևանքով 3 զորանոցում տեղակայվող հակառակորդի ավելի քան 160 զինծառայող է ոչնչացվել։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է նաև, որ ՌԴ զորքերը Նիկոլաևի և Կրիվոյ Ռոգի ուղղությամբ հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները, ոչնչացրել մոտ 120 ուկրաինացի զինծառայող, 17 մարտական զրահամեքենա և Ինգուլեց գետի վրայով անցնող 5 անցատեղ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 233-րդ օրը։