https://arm.sputniknews.ru/20221015/kievum-ev-kievi-marzum-tagnap-e-hajtararvel-ishkhanutjun-49813486.html
Կիևում և Կիևի մարզում տագնապ է հայտարարվել. իշխանություն
Կիևում և Կիևի մարզում տագնապ է հայտարարվել. իշխանություն
Sputnik Արմենիա
Հարևան Չերնիգովի և Սումիի մարզերում ևս օդային տագնապ է հնչում։ 15.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-15T14:26+0400
2022-10-15T14:26+0400
2022-10-15T14:27+0400
ուկրաինա
կիև
օդային տագնապ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49546662_0:320:3073:2048_1920x0_80_0_0_e5a26f7eedf933609b73133143eee259.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում են քաղաքի և մարզի ռազմական վարչակազմները Telegram–յան ալիքներում։Հարևան Չերնիգովի և Սումիի մարզերում ևս օդային տագնապ է հնչում, ինչի մասին այս մարզերի ղեկավարները ևս հայտնել են Telegram–ում։Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը Կիևի բնակիչներին հորդորել է խնայել էլեկտրաէներգիանՀիշեցնենք` ուկրաինական ԶԼՄ–ները հոկտեմբերի 10-ին և 11-ին հայտնեցին, որ կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներ են պայթել և վնասվել, այդ թվում` էներգետիկ։ Ըստ տեղեկությունների` Ուկրաինայի Վիննիցայի մարզում գտնվող Լադիժինի ՋԷԿ–ին հասցված հրթիռային հարվածների հետևանքով էլեկտրական սարքավորումներ են վնասվել։ Բացի այդ, Ուկրաինայի խոշորագույն հանքարդյունաբերական «Ferrexpo» ընկերությունը դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին ԱԽ–ի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարը Պուտինը ահաբեկչություն որակեց` նշելով, որ այն ուղղված էր քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ ՌԴ նախագահի խոսքով` Կիևն իրեն հավասարեցրեց ամենաանցանկալի ահաբեկչական խմբավորումներին, և նրա հանցագործություններն անհնար է անպատասխան թողնել։Կիևի և Խարկովի մարզերում ռազմական կառավարման օբյեկտներ են խոցվել. ՌԴ ՊՆ
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49546662_165:0:2896:2048_1920x0_80_0_0_0940b48425cbed17d498a3d593bdbe86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, կիև, օդային տագնապ
ուկրաինա, կիև, օդային տագնապ
Կիևում և Կիևի մարզում տագնապ է հայտարարվել. իշխանություն
14:26 15.10.2022 (Թարմացված է: 14:27 15.10.2022) Հարևան Չերնիգովի և Սումիի մարզերում ևս օդային տագնապ է հնչում։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում են քաղաքի և մարզի ռազմական վարչակազմները Telegram–յան ալիքներում։
Հարևան Չերնիգովի և Սումիի մարզերում ևս օդային տագնապ է հնչում, ինչի մասին այս մարզերի ղեկավարները ևս հայտնել են Telegram–ում։
Հիշեցնենք` ուկրաինական ԶԼՄ–ները հոկտեմբերի 10-ին և 11-ին հայտնեցին, որ կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներ են պայթել և վնասվել, այդ թվում` էներգետիկ։ Ըստ տեղեկությունների` Ուկրաինայի Վիննիցայի մարզում գտնվող Լադիժինի ՋԷԿ–ին հասցված հրթիռային հարվածների հետևանքով էլեկտրական սարքավորումներ են վնասվել։ Բացի այդ, Ուկրաինայի խոշորագույն հանքարդյունաբերական «Ferrexpo» ընկերությունը դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին ԱԽ–ի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարը Պուտինը ահաբեկչություն որակեց` նշելով, որ այն ուղղված էր քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ ՌԴ նախագահի խոսքով` Կիևն իրեն հավասարեցրեց ամենաանցանկալի ահաբեկչական խմբավորումներին, և նրա հանցագործություններն անհնար է անպատասխան թողնել։