00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՄԻՊ–ն այցելել է Ներքին Հանդ և խոստացել` կոնկրետ առաջարկներ կուղարկվեն կառավարություն

© Photo : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ՄԻՊ–ն այցելել է Ներքին Հանդ
ՄԻՊ–ն այցելել է Ներքին Հանդ - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
ՄԻՊ–ն այցելել է Ներքին Հանդ
Բաժանորդագրվել
Գրիգորյանը բնակիչներին տեղեկացրել է, որ փաստահավաք առաքելության հետևությունները կներկայացվեն միջազգային հանրությանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք, որը ադրբեջանական հարձակման հետևանքով անվտանգային առավել դժվար իրավիճակում է հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Գրիգորյանին հետաքրքրել են համայնքի բնակիչների անվտանգության ապահովման, կենսական ենթակառուցվածքներից ու հաղորդակցության ուղիներից օգտվելու, բնակիչների սեփականության իրավունքի խախտումների փաստերը։
«Պաշտպանն արձանագրել է, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ագրեսիվ ու շարունակվող ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների, հատկապես կանանց ու երեխաների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ՝ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության, բնականոն կենսաապահովման, սեփականության ու կրթության իրավունքի և այլ հիմնարար իրավունքների իրացման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գրիգորյանը տեղեկացրել է բնակիչներին, որ փաստահավաք առաքելության հետևությունները կներկայացվեն միջազգային հանրությանը, իսկ արձանագրված խնդիրների լուծման կոնկրետ առաջարկները կուղարկվեն կառավարություն։
Պաշտպանին ուղեկցել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0