https://arm.sputniknews.ru/20221015/hajastanic-patvirakutjun-kmekni-rusastan-49806348.html
Հայաստանից պատվիրակություն կմեկնի Ռուսաստան
Հայաստանից պատվիրակություն կմեկնի Ռուսաստան
Sputnik Արմենիա
ՀՀ պատվիրակությունը ՌԴ կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության նիստին մասնակցելու համար։ 15.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-15T11:09+0400
2022-10-15T11:09+0400
2022-10-15T11:19+0400
հայաստան
ռուսաստան
պատվիրակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1264/37/12643772_0:268:3072:1996_1920x0_80_0_0_a72a697f9b008712967d2c140b33c610.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-19-ը Մոսկվա կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ Գեղամ Սարգսյանը և ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղաջոյանը։Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը գործուղման արդյունքները եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։Մոսկվան Արցախի հարցով հեռավար դիվանագիտության չի անցել. Մարկեդոնով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1264/37/12643772_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0890250f9751423644a4ff1091fc3632.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, պատվիրակություն
հայաստան, ռուսաստան, պատվիրակություն
Հայաստանից պատվիրակություն կմեկնի Ռուսաստան
11:09 15.10.2022 (Թարմացված է: 11:19 15.10.2022) ՀՀ պատվիրակությունը ՌԴ կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության նիստին մասնակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-19-ը Մոսկվա կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ Գեղամ Սարգսյանը և ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղաջոյանը։
Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը գործուղման արդյունքները եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։