00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի համար շահավետ է դառնում ՀՀ–ից մոլիբդենի օքսիդ գնելը. «ԳեոՊրոմայնինգի» փոխտնօրեն

© Sputnik / Aram GareginyanԶՊՄԿ
ԶՊՄԿ - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
ԶՊՄԿ
Բաժանորդագրվել
Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը խանգարեց պողպատաձուլական գործարաններին և նվազեցրեց ՀՀ–ում արտադրվող ֆերոմոլիբդենի պահանջարկը։ Սակայն հայթեք ընկերությունները դրանից ավելի քիչ տուժեցին և մեծ պահանջարկ ունեն ավելի խորը վերամշակման ապրանքի` մոլիբդենի օքսիդի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական բիզնեսի համար ավելի շահավետ է դառնում Հայաստանի մետաղագործական գործարաններում արտադրվող մոլիբդենի օքսիդ գնելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ և «Armenian molybdenum production» (AMP) մետաղագործական գործարանի տնօրեն Արթուր Նիկողոսյանը (երկու ձեռնարկություններն էլ ընդգրկված են ռուսական «ԳեոՊրոմայնինգ» հանքարդյունաբերական հոլդինգում, որը կառավարում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի ոսկու հանքն ու Արարատի ոսկու կորզման գործարանը)։
Էներգակիրների բարձր գնի պատճառով (հայտնի աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված) Եվրոպայի պողպատաձուլական գործարանները կրճատել են արտադրությունը (ֆերոմոլիբդենը հիմնականում օգտագործվում է որպես որակը բարելավող հավելում բարձր ամրության պողպատի տեսակների համար)։
«Հաշվի առնելով, որ նման արտադրությունները շատ էներգատար են` հոսանքի և գազի թանկացումը խիստ անդրադառնում է դրանց վրա։ Բայց մյուս կողմից ինքնարժեքի հետ կապված այդ խնդիրները Եվրոպայում բարձրացնում են մոլիբդենի եռօքսիդի պահանջարկը, որը ևս արտադրում ենք մենք և հայաստանյան այլ նման ձեռնարկություններ», – նշեց Նիկողոսյանը։
Նրա խոսքով` էներգակիրների բարձր գնից բացի, եվրոպական երկրներում մոլիբդենի օքսիդի արտադրությանը խանգարում են նաև բնապահպանական բարձր վճարները, որոնք Հայաստանում շատ ավելի ցածր են։
Մոլիբդենի օքսիդը կիրառվում է ավելի քիչ էներգատար ոլորտներում, քան պողպատաձուլականն է. այն օգտագործում են նանոլարերի և ծածկույթների համար, քիմիական կատալիզատորների և պրեցիզիոն (ճշգրիտ) դետալների համաձուլվածքներում։
«Այդ իսկ պատճառով առաջիկա մեկ–երկու տարվա ընթացքում կարելի է ակնկալել, որ Եվրոպայում դրա պահանջարկը կաճի, և Հայաստանը պատրաստ է այն բավարարել։ Տնտեսությունը դրանից միայն կշահի, քանի որ մոլիբդենի օքսիդի արտադրությունն ավելի խորը վերամշակում է ենթադրում», – հավելեց Նիկողոսյանը։
Ըստ նրա` երբ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը լուծվի, կարելի է ակնկալել նաև, որ կվերականգնվի նաև ֆերոմոլիբդենի պահանջարկը։
Նշենք, որ Հայաստանում մոլիբդենի խտանյութի վերամշակման 4 գործարան կա. երևանյան երկու գործարաններից բացի («Մաքուր երկաթի գործարան» և «AMP»), վերջին տարիներին սկսեցին գործել նաև երկու այլ գործարաններ Արմավիր քաղաքում և Հրազդան քաղաքից քիչ հեռու գտնվող Ալափարս գյուղում, քանի որ Երևանի գործարանները վերամշակում էին Հայաստանի հանքերում արտադրվող մոլիբդենի ոչ ամբողջ խտանյութը։
Նախորդ տարի Երևանում երկու գործարաններ արտադրության վերազինում անցան, որի մասին գրել ենք արդեն։
Վերամշակված մոլիբդենի արտադրանքը (ֆերոմոլիբդեն և մոլիբդենի օքսիդ) Հայաստանի արտահանման խոշորագույն ապրանքների տասնյակում է։
Լրահոս
0