00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաները պետք է սովորեն հեքիաթին հավատալ. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խումբը 30 տարեկան է

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
Բաժանորդագրվել
Հոբելյանական համերգից առաջ Sputnik Արմենիան ներկա է եղել փորձերից մեկին, զրուցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ու հին սերնդի սաների հետ։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սան Մարինե Մարգարյանը 30 տարի առաջ դժվար թե պատկերացներ, որ հարազատ խումբը հենց իր «Աշխարհին խաղաղություն» երգով է շրջագայելու աշխարհով մեկ։ 90–ականներին, երբ Ադրբեջանը Հայաստանին որպես ագրեսոր էր ներկայացնում աշխարհին, մեր երկիրը խաղաղություն քարոզող դարձավ հենց այս երգչախմբի շնորհիվ, որը հաշված օրեր անց` հոկտեմբերի 17–ին, հանդիսատեսին կներկայանա հոբելյանական համերգով։
Պատասխանատու համերգից առաջ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը փորձերից մեկի ընթացքում մեզ հետ զրուցելու ժամանակ գտավ։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Հեքեքյան
Художественный руководитель хора Маленькие певцы Армении, главный дирижер Тигран Экекян во время подготовки с юбилейному концерту, посвященному 30-летию коллектива - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
Տիգրան Հեքեքյան
««Աշխարհին խաղաղություն» երգը գրվել է 1994-95 թվականներին, և մենք այդ երգով հանդես եկանք եվրոպական 7 երկրում և ԱՄՆ–ի 15 նահանգում։ Մասնակցեցինք ՄԱԿ–ի և ՅՈւՆԵՍԿՕ–ի 50–ամյակներին։ Երբ տեսնում էին իմ երգչախմբի երեխաներին, չէին կարողանում չսիրահարվել։ Այդ պատճառով այն դեսպանները, որ մեր համերգներին գալիս էին, ասես խոսքները մեկ արած ասում էին` Հայաստանին այսպիսի դեսպաններ են պետք։ Ու հաշված օրերում մեր փոքրիկները դարձան խաղաղության փոքրիկ դեսպաններ»,–ասում է Հեքեքյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
Хор Маленькие певцы Армении готовится с юбилейному концерту, посвященному 30-летию коллектива - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
Հոբելյանական համերգի ընթացքում հանդիսատեսը ոչ միայն երգչախմբի կատարումները կլսի, այլև կվայելի համաշխարհային մեծության երաժիշտների ներկայությունը։
«Ունենք ստեղծագործություն, որը հատուկ մեր երգչախմբի ու աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համար գրել է արգենտինացի հայտնի կոմպոզիտոր Մարտին Պալմիերին։ Պիետրոդարկին ևս մասնակցելու է մեր հոբելյանական համերգին ու կատարելու է մի քանի ստեղծագործություն։ Լինելու են շատ հայտնի երգչախմբերի խմբավարներ Շվեյցարիայից, Լիտվայից, Վրաստանից, որոնք մեր երգչախմբի հետ ստեղծագործություններ են կատարելու։ Վրաստանից իրենց միջոցներով գալիս է մանկական երգչախումբ, որը ևս ելույթ կունենա»,–պատմում է Հեքեքյանը։
Հետո հպարտությամբ է նշում, որ Մարիո Ստեֆանոն անգամ հոնորար չի պահանջել, դա եղել է իր ցանկությունը։
Համերգի ընթացքում հնչելու են նաև դժվարագույն գործեր, որոնցից մեկը, ինչպես նշում է Հեքեքյանը, աշխարհում ոչ մի երգչախումբ չի կարողացել կատարել. խոսքը Արթուր Ահարոնյանի «Ուլունք» ստեղծագործության մասին է։
«Նոտաներն ուզում են, տալիս ենք, բայց ասում են` չկարողացանք կատարել»,–ժպտում է մաեստրոն։
30 տարիների ընթացքում երգչախումբը կատարել է ավելի քան 1000 ստեղծագործություն, որոնցից մի քանի հարյուրն արխիվում են, իսկ մոտ 400–ը` երգչախմբի մշտական ծրագրում։ Այս համերգին մասնակցելու համար նախկին սաներ են ժամանել ԱՄՆ–ից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։
Մինչ Հեքեքյանն բեմ է բարձրանում, հանդիսատեսի շարքերում ողջագուրվում են երգչախմբի ավագ սերնդի ներկայացուցիչները։ Նրանցից մեկը` 42–ամյա Գայանե Ավդալյանը, արտերկրից Հայաստան է ժամանել հենց համերգին մասնակցելու համար։
© Sputnik / Aram NersesyanԳայանե Ավդալյան
Гаяне Авдалян во время подготовки с юбилейному концерту, посвященному 30-летию коллектива - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
Գայանե Ավդալյան
«Ես 1992 թվականից երգել եմ մաեստրոյի մոտ, ավելի քան 8 տարի, որից հետո ամուսնացել եմ, տեղափոխվել արտերկիր։ Երազում էի, որ դուստրս ևս հաճախի երգչախումբ, բայց, ցավոք, հեռավորությունն արգելք դարձավ»,–ասում է Գայանեն։
Նա մեծ խանդավառությամբ է փորձերին գալիս, ասում է`չնայած հետ էր վարժվել, բայց մեկ–երկու փորձ հետո ուղեղն ինքն իրեն վերհիշել է ամեն ինչ։
«Հուզմունքը, կարոտն ու հեքիաթ մանկությունն իրար են խառնվել։ Սա մեր հեքիաթի շարունակությունն է, միայն թե ափսոսում ենք, որ համերգից հետո փորձերը կդադարեն, ու գուցե մեր կապն էլի խզվի»,–նշում է նա։
Երգչախմբի հին սերնդի ներկայացուցիչներից մյուսը` 27–ամյա Արփինե Հարոյանն էլ, որը 5 տարի առաջ է լքել երգչախումբն ու ուսման նպատակով մեկնել արտերկիր, վերադարձել է, որ անպայման մասնակցի համերգին։ Նրա խոսքով` այս տարիների ընթացքում երբեք կապը չի խզել երգչախմբի հետ։
© Sputnik / Aram NersesyanԱրփինե Հարոյան
Арпине Ароян во время подготовки с юбилейному концерту, посвященному 30-летию коллектива - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
Արփինե Հարոյան
«Ես ամեն ինչ արեցի, որ հասցնեմ գալ վերջին փորձերին։ Այսօր հուզմունքս շատ է, քանի որ տարիների դադարից հետո առաջին անգամ եմ երգելու»,–ասում է լրագրող–հետազոտողի մասնագիտություն ձեռք բերած Արփինեն։
Նա սկզբում որոշել է երաժշտագետ դառնալ, հետո հասկացել է, որ ուզում է երաժշտությունն իր կյանքի հաճելի մասը մնա։
Հարցին, թե Հեքեքյանի խստությունը ոչ մի կերպ չի անդրադարձել այդ հաճելի հիշողությունների վրա, ծիծաղով պատասխանում է, թե լեգենդներ են պտտվում մաեստրոյի հետ աշխատելու դժվարությունների մասին։
«Բայց ես վստահաբար կասեմ` նա պահանջկոտ է ու տեղին պահանջկոտ։ Նա մեզ այդպես է մեծացրել։ Ցանկացած տեղ`լինի աշխատանք, թե շրջապատ, բոլորը հիանում են մեր կազմակերպվածությամբ ու պատասխանատվությամբ։ Եթե դու կարողանաս մաեստրոյի հետ աշխատել, ապա այս կյանքում խնդիրներ չես ունենա»,– ասում է Արփինեն։
Հետո շեշտում է, որ Հեքեքյանը հաճախ ամեն ինչ դիտավորյալ է բարդացնում, որ սաներն ավելի լավը դառնան ու երբեք դժվարություններից չընկճվեն։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Հեքեքյան
Художественный руководитель хора Маленькие певцы Армении, главный дирижер Тигран Экекян во время подготовки с юбилейному концерту, посвященному 30-летию коллектива - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
Տիգրան Հեքեքյան
Ու հենց այսպիսի հաղթական տրամադրությամբ էլ սաները ավելի քան 2 ժամ տևողությամբ համերգ են տալու, և միայն զգեստափոխվելու ժամանակ է ծրագիրը ընդմիջվելու փոքրիկ վավերագրական ֆիլմերով։
Ասում են` հանդիսատեսին ներկայանալու են ամեն երգի ժամանակաշրջանին ու ոճին հարիր զգեստներով։
Սա միայն համերգ չի լինելու, այլև սերունդների փոփոխություն բեմում ու դրանց միջև կապ։ Ի դեպ, երգչախումբը իր ստեղծումից`1992 թվականից մինչ օրս 4 սերունդ է տվել, իսկ 5–րդն արդեն նոր եկող փոքրիկներն են։
«Մեր ազդագրի մեջ նրանք` մեծ ու փոքր սերունդները, հանդիսատեսին մեջքանց գնում են, բայց դրանով ոչինչ չի վերջանում` եկել են և գնում են, ու գալու են նորերը։ Սերունդների հաջորդականությունն ու նրանց միջև կապը մեզ համար շատ կարևոր է։ Մի սերունդը մյուսին է փոխանցում իր գիտելիքը»,–ասում է Հեքեքյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
Хор Маленькие певцы Армении готовится с юбилейному концерту, посвященному 30-летию коллектива - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
Անդրադառնալով սերունդների հետ աշխատանքի դժվարություններին` մաեստրոն նշում է, որ նախորդները գուցե տեխնիկապես շատ ավելի թույլ էին, բայց այնքան խինդ կար նրանց մեջ, որ փոխանցվում էր անգամ ձայնագրությունից։ Ներկայիս սերունդը տեխնիկապես այնպիսի գործեր է հաղթահարում, որ նախկին սերնդի սաները տառապում էին, բայց նոր սերնդի մեջ պակասել են խինդն ու երջանկությունը։
«Մի օր խիստ բարկացա, ասացի, որ այսպես չի լինի, ինձ պատասխանեցին, որ իրենց հոգսերը շատ են, ես ապշեցի, հետո հավելեցին, որ մենակ իրենք չեն այդպես։ Եվ իսկապես սա ուղերձ է աշխարհին, որ մենք լուրջ մտածենք մեր երեխաներին ուրախացնելու մասին, միայն հունիսի 1–ով չբավարարվենք, որովհետև երեկվա 15 տարեկան երեխան ավելի ուրախ էր, ավելի ոգևորվող, հեքիաթին հավատացող, քանի հիմիկվա 5 տարեկան երեխան, որն անգամ Ձմեռ պապի գոյությանը չի հավատում»,–ասում է մաեստրոն։
Հեքեքյանը հուսով է` ծնողները մի օր կգիտակցեն, որ երեխաներին ուրախացնելու համար պարտադիր չէ նոր հեռախոս կամ համակարգիչ գնել, այլև պետք է կյանքի իրական ուրախությունների հետ ծանոթացնել, որոնցից մեկն էլ երգն է։
© Sputnik / Aram Nersesyan

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները - Sputnik Արմենիա
1/5

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

© Sputnik / Aram Nersesyan

Տիգրան Հեքեքյան

Տիգրան Հեքեքյան - Sputnik Արմենիա
2/5

Տիգրան Հեքեքյան

© Sputnik / Aram Nersesyan

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները - Sputnik Արմենիա
3/5

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

© Sputnik / Aram Nersesyan

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները - Sputnik Արմենիա
4/5

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

© Sputnik / Aram Nersesyan

Տիգրան Հեքեքյան

Տիգրան Հեքեքյան - Sputnik Արմենիա
5/5

Տիգրան Հեքեքյան

1/5

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

2/5

Տիգրան Հեքեքյան

3/5

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

4/5

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները

5/5

Տիգրան Հեքեքյան

Հայաստանի փոքրիկ երգիչները հաղթել են «Խաղաղություն աշխարհին 2021» մրցույթում
Լրահոս
0