00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

էլեկտրաէներգիա արտահանելու հույս չկա. փորձագետը չի բացառում 90-ականների վերադարձը

© Sputnik / Asatur Yesayants«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում շատ է խոսվում նոր ատոմակայան կառուցելու մասին։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի փորձագետի հետ` հասկանալու համար, թե ի վերջո ինչ հեռանկարներ է դա պարունակում Հայաստանի նման երկրի համար։
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հայաստանյան այցից հետո մասնագիտական շրջանակներում ակտիվացել են քննարկումները մեր երկրում նախատեսված նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Մասնագետները տարբեր տեսակետներ են հայտնում ապագա կայանի հզորության, կառուցման ժամկետների, նաև հավանական կառուցողների վերաբերյալ։
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը դրական է գնահատում ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքները
Էներգետիկ հարցերի փորձագետ Էդվարդ Արզումանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մերժեց ՀՀ կառավարության ու Մեծամորի ատոմակայանի ղեկավարության այն տեսակետը, թե ապագա ատոմակայանը պետք է ունենա 1200 ՄՎտ հզորություն։ Նրա խոսքով` այդ հզորությունը Հայաստանի համար ներկա պայմաններում ոչ միայն տնտեսապես արդարացված չէ, այլև անգամ հակասում է էներգետիկ անվտանգության միջազգային կանոնակարգերին։

«Համաձայն ատոմային անվտանգության և՛ հայկական, և՛ ռուսական, և՛ միջազգային օրենքների` ատոմային 1 բլոկի հզորությունը չի կարող գերազանցել տվյալ երկրի էներգահամակարգի էլեկտրաէներգիայի սպառման պիկի 45-50 տոկոսը։ Իսկ մեզ մոտ այդ պիկը ամենաշատը եղել է 1200 ՄՎտ, ինչը նշանակում է, որ Հայաստանում կարող է կառուցվել մինչև 500-600 ՄՎտ հզորությամբ ատոմային բլոկ»,– պարզաբանեց Արզումանյանը։

Բացի այդ, մասնագետի դիտարկմամբ, արտադրական նման ծավալների համար Հայաստանը բավականաչափ լայն սպառման շուկա չունի, եղած սպառումն էլ առաջիկայում կարող է կրճատվել։ Իսկ արտահանման ուղիներն առաջիկա տարիներին վերջնականապես կփակվեն։

Հայաստանը շանս չունի էլեկտրաէներգիա արտահանող երկիր լինելու

Իրանի հետ «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026թ–ի հունվարին։ Այն երկարացնելու առիթ Իրանը չունի։ Բանն այն է, որ Իրանի Բուշեր նահանգում Ռուսաստանը երկու ատոմային բլոկ է կառուցում, որոնց շահագործումը նախանշված է հենց 2026թ–ին։
«2026թ–ից հետո Իրանն այդ երկու ատոմային բլոկների հաշվին կունենա լրացուցիչ 15 մլրդ կՎ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրություն, իսկ դա 10 անգամ գերազանցում է այն 1.5 մլրդ–ը, որը մենք 2017-18թթ–ին տվել ենք Իրանին` նրանից ստացած գազի դիմաց։ 2018թ–ից հետո մենք Իրանին շարունակում ենք էլեկտրաէներգիա տալ, բայց արդեն ավելի քիչ` մինչև 1մլրդ։ Անցյալ տարի, կարծեմ, 950 մլն կՎտ/ժամ ենք տվել։ Իսկ 2026թ–ից այդ թիվը կլինի 0, քանի որ երկու ատոմային բլոկները կսկսեն աշխատել»,– ասաց Արզումանյանը։
Վրաստանը, որ ևս նախկինում Հայաստանից բարտերային հիմունքներով էլեկտրաէներգիա էր ստանում, 2019թ–ից սկսած հրաժարվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրելուց, քանի որ իր երկրում արտադրված էլեկտրաէներգիան 40 տոկոսով ավելի էժան է Հայաստանում արտադրվածից։ Բացի այդ, Վրաստանը ոչ միայն ինքնաբավ է դարձել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այլ նույնիսկ դարձել է արտահանող երկիր` Ադրբեջանի հետ համատեղ 50/50 մասնաբաժնով էլեկտրաէներգիա արտահանելով դեպի Թուրքիա։
Ինչքա՞ն կարելի է երկարացնել ՀԱԷԿ–ի կյանքը. պարզաբանում է ատոմային էներգետիկայի փորձագետը
Թուրքիան իր հերթին նույնպես առաջիկայում կհրաժարվի էլեկտրաէներգիա ներկրելուց, ու ինքը կսկսի արտահանել։ Ռուսաստանը Թուրքիայում Միջերկրական ծովի ափին 4 ատոմային էներգաբլոկ է կառուցում` յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ ։ Դրանցից առաջինը կգործարկվի 2023թ–ին, վերջինը` 2026–ին (տարեկան 1 բլոկ)։ Արդյունքում Թուրքիան 2026թ–ից հետո կդառնա տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող ամենախոշոր երկիրը։
«Այսպիսով` ոչ միայն էլեկտրաէներգիայի պահանջարկի տեսակետից, այլև դրա սակագնի թանկության պատճառով Հայաստանը ոչ մի շանս, ոչ մի հույս չպիտի կապի, որ հիմա կամ վաղը կարող է էլեկտրաէներգիա արտահող երկիր լինել»,– արձանագրում է Արզումանյանը։

1200, թե՞ 600. նոր ԱԷԿ–ի հզորության հարցը` էներգետիկ անվտանգության ասպեկտում

Մեծամորի ԱԷԿ–ի գործող էներգաբլոկը 440 ՄՎտ հզորություն ունի և ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի շուրջ 40 տոկոսը։
Նոր ատոմակայանի դեպքում հզորությունների ավելացումը կնշանակի հավելյալ ավելցուկ, ինչը վերը ներկայացված իրողությունների պայմաններում մեր երկրի համար նոր խնդիրներ կառաջացնի։
Էլեկտրաէներգիայի հնարավոր ծավալներն առնվազն կառավարելի դարձնելու համար ՀՀ իշխանությունը, Էդվարդ Արզումանյանի համոզմամբ, պետք է հրաժարվի 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայան կառուցելու մտքից ու ընտրի կրկնակի նվազ հզորությամբ կայանի տարբերակը։ Փորձագետը հիշեցնում է, որ դեռևս 2016թ–ին ՀՀ նախորդ կառավարությունը Հայաստանում նոր բլոկի կառուցման համար նախընտրելի էր համարել կանադական 600 ՄՎտ–անոց, կամ չինական 500 ՄՎտ–անոց ատոմային բլոկների կիրառումը։
«Ռոսատոմը» Երևանում սեմինար է անցկացրել. քննարկվել է ՀԱԷԿ–ի թափոնների կառավարման հարցը
Իսկ ինչո՞ւ ոչ ռուսական։ Մեր զրուցակիցը շեշտում է, որ Ռուսաստանը 600 ՄՎտ–անոց էներգաբլոկի կառուցման փորձ չունի, հետևաբար չունի նաև նման հզորությամբ կյանի կառուցման միջազգային թույլտվություն։
Տարիներ շարունակ «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցած ու տարբեր երկրներում Ռուսաստանի կողմից կառուցվող ատոմակայանների աշխատանքներին մասնակցած մասնագետը բացատրում է, որ 1992թ–ից ի վեր Ռուսաստանը պարբերաբար ծրագրել, բայց այդպես էլ չի իրականացրել 600 ՄՎտ հզորությամբ որևէ էներգաբլոկի կառուցում։
Մինչդեռ ատոմային էներգիայի անվտանգության միջազգային կանոնների համաձայն` որևէ երկիր մեկ այլ երկրի տարածքում ատոմակայան կառուցելու իրավունք է ստանում միայն այն դեպքում , եթե նման հզորության բլոկ ունի կառուցած իր տարածքում և ունի այդ բլոկի 3 տարվա շահագործման փորձ` դրական արդյունքներով։
Ստացվում է` եթե Հայաստանը վերջնականապես որոշի նոր էներգաբլոկը ձեռք բերել Ռուսաստանից, ապա այն կարող է լինել միայն 1200 ՄՎտ հզորությամբ։

Վերառնալ «ցուրտ ու մութ» տարիներ կամ սպասել ավելի հարմար պահի

Ստեղծված փակուղային իրավիճակից Էդվարդ Արզումանյանն առաջարկում է երկու ելք` կառուցել ցածր հզորությամբ ատոմակայան` որևէ երրորդ երկրից ձեռք բերված էներգաբլոկով` Ռուսաստանի մասնագիտական ներուժի ներգրավմամբ, կամ սպասել ավելի հարմար պահի։
Իր երկրորդ առաջարկն Էդվարդ Արզումանյանը հիմնավորում է նրանով, որ ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը լրանում է 2031թ–ին, բայց պայմանով, որ 2026թ–ին պետք է իրականացվի ատոմային ռեակտորի կորպուսի լրացուցիչ հսկողություն (ստուգում)։
Դրա արդյունքներով կընդունվի հետագա շահագործման վերաբերյալ ծրագիր։ Փորձագետը համոզված է, որ հսկողության արդյունքում ՀԱԷԿ–ի շահագործման լիցենզիան կերկարացվի ևս 10 տարով` մինչև 2041թ–ը, ինչպես դա արվել է Մեծամորի ատոմակայանի «հասակակից» ռուսաստանյան մի շարք ատոմակայաններում։
Այս դեպքում, նրա խոսքով, Հայաստանը լրացուցիչ ժամանակ կշահի նոր ատոմակայանի կառուցման ավելի հիմնավոր ու արդյունավետ ծրագիր մշակելու համար։
«Այսօր նման խոսակցություններ վարելը վաղաժամ է ։ Բայց չի բացառվում, որ մինչ այդ Ռուսաստանն էլ գուցե 600 ՄՎտ–անոց բլոկների կառուցման փորձ ու իրավունք կունենա։ Այդ ժամանակ արդեն ոչ մի խնդիր չի լինի Ռուսաստանի հետ նոր ատոմակայան կառուցել մեզ հարմար հզորությամբ»,– ասաց Արզումանյանը։
Փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ բոլոր այս փաստարկներն ու մտահոգությունները շարադրել է սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետին ուղարկած նամակում։ Փաշինյանից պատախան դեռ չի ստացել։
Հուլիսի 11-ին էլ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նույնը ներկայացրել է նախարար Գնել Սանոսյանին։ Նախարարը խոստացել է առանձին զրույցի հրավիրել իրեն։ Անցել է 3 ամիս, հրավեր դեռ չի ստացել։
Փոխարենը, նրա դիտարկմամբ, կառավարության անդամները շարունակում են հայտարարել Հայաստանում 1200 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման մասին։
Տնտեսական խնդրից զատ` ատոմակայանի կառուցումը, Էդվարդ Արզումանյանի գնահատմամբ, Հայաստանի համար նաև անվտանգության խնդիր է։
ՀԱԷԿ-ում զգալի աշխատանք է իրականացվել ծերացման կառավարման բնագավառում
Բանն այն է, որ Հայաստանի մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանները միասին ապահովում են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 34 տոկոսը։ Եվս 30 տոկոսն ապահովում են ՋԷԿ–երը, մնացածը` Մեծամորի ԱԷԿ–ը։
Ընդ որում` ՀԱԷԿ–ի ու ՋԷԿ–երի համար անհրաժեշտ վառելիքը` գազն ու ուրանը, Հայաստան են ներկրվում Ռուսաստանից։ Այս հաշվարկով Հայաստանի էներգետիկ արտադրությունը, հետևաբար նաև էներգետիկ անվտանգությունը, սեփական ռեսուրսներով այսօր ապահովված է ընդամենը 1/3-ով։
Այս հանգամանքից ելնելով` Էդվարդ Արզումանյանը, որը 90-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին ՀՀ էներգետիկայի փոխնախարարն է եղել ու լավ է պատկերացնում դրա հետևանքները, չի բացառում, որ ՀՀ իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է վերադառնալ 90-ականների մութ ու ցուրտ տարիներ։
Լրահոս
0