00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուզու՞մ է ՀՀ իշխանությունը շիտակ խոսել ՀԱՊԿ–ի հետ, թե՞ այլ նպատակներ է հետապնդում. Աբովյան

Հարցն այն է` ուզու՞մ է ՀՀ իշխանությունը շիտակ խոսել ՀԱՊԿ–ի հետ, թե՞ այլ նպատակներ է հետապնդում
Բաժանորդագրվել
ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ–ի դիտորդների տեղակայման հեռանկարին։
Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ում շարունակաբար հստակ ընթացակարգային քայլեր չկատարելը կոծկվում է գործող իշխանության կողմից և առաջ է մղվում այն թեզը, թե ՀԱՊԿ–ը չի օգնում կամ պաշտպանում Հայաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Արման Աբովյանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ն պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան։ Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է։ Ըստ Լավրովի՝ խորհրդի նիստ պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահողը։
Արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ին հաստատված ԱՊՀ երկրների սահմանները. Փաշինյան
«ՀԱՊԿ–ի գործողությունների առթիվ կա հարցերի մեծ շրջանակ, որոնք գեներացվում են հայկական հասարակությունում, նաև իշխանության կողմից, բայց դրա հետ մեկտեղ չի նշվում, որ ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելության մասին խոսվում էր դեռ 2021 թվականին, երբ ադրբեջանական զինված ուժերն իրականացրին առաջին ներխուժումը ՀՀ տարածք` օկուպացնելով ավելի քան 40 ք/կմ։ Մի կողմ դնելով ՀԱՊԿ–ի շուրջ պտտվող քաղաքական երանգներն ու աշխարհաքաղաքական ելևէջները, ինչպես նաև տվյալ կազմակերպության դեմ ուղղված տրամադրությունները, որոնք որոշ առումներով գուցեև ունեն որոշակի հիմքեր, այդուհանդերձ պետք չէ մոռանալ, որ ՀԱՊԿ–ում կատարվող յուրաքանչյուր գործառույթ ունի հստակ ընթացակարգ»,– ասաց Աբովյանը։
Նա հիշեցրեց` եթե ՀԱՊԿ–ում նախագահող պետության ղեկավարը հայտարարում է, որ իր երկիրը ենթարկվել է հարձակման, ապա բացի այդ մասին նամակով իրազեկելուց կամ կառույցին դիմելուց, անհրաժեշտ է հրավիրել կազմակերպության Վեհաժողովի կամ անդամ պետությունների ղեկավարների հրատապ կամ ոչ հրատապ նիստ, ինչը կատարվեց Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների դեպքում։ Մի գիշերվա ընթացքում նախագահող Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրվեց նիստ, և երկու ժամվա ընթացքում պարզապես կոնսենսուսով հարց լուծվեց։
«Իհարկե պետք է ընդունել, որ կազմակերպության անդամ որոշ երկրներ Ադրբեջանի դաշնակիցն են և գուցե նպատակ ունեն իրավական նյուանսներ գտնելով` ժամանակ ձգել, բայց եթե նախագահող Հայաստանը տարրական գործողություն չի կատարում և նախատում է կազմակերպությանը, դա, մեղմ ասած, անհասկանալի է։ Նույն հաջողությամբ Հայաստանը կարող է չմասնակցել նաև ՄԱԿ–ի վեհաժողովին, որտեղ կան մեր հանդեպ բացահայտորեն թշնամաբար տրամադրված երկրներ, բայց անհեթեթություն է հուզական պոռթկումների վրա հենվելը»,– նշեց Աբովյանը։
Նրա պնդմամբ` նույնիսկ կարելի է հարցում անել գործող իշխանությանը, թե ինչու Հայաստանը չի հրավիրում այդքան անհրաժեշտ նիստը։ Բավական է նախատինքներով խոսել, պետք է նստել և շիտակ քննարկում անցկացնել, թե ինչպես պետք է իրականացվեն մեր հանրությանն այդքան հուզող գործընթացները, առավել ևս, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է այն մասին, թե պատրաստ է բաց քննարկման։
Մեր զրուցակցի համոզմամբ` եթե խնդրահարույց հարցերը շիտակորեն քննարկվեն, ապա դրանք կլուծվեն, բայց հարց է` ուզու՞մ է դա ՀՀ իշխանությունը, թե՞ այլ նպատակներ է հետապնդում։ Ըստ նրա` երկրի առաջին դեմքերը ղեկավարում են չորս տարի, և այդ ժամանակահատվածը լիովին բավարար է, որ իրենք հստակ պատկերացնեն մեխանիզմներն ու հարթակները, որոնք կարող են օգտագործել։
Լրահոս
0