00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք նախագահողը ԵԽԽՎ-ում ընդհատել է Մամիջանյանի՝ Արցախի վերաբերյալ ելույթը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԵԽԽՎ նիստ
ԵԽԽՎ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
ԵԽԽՎ նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աշխարհը պատրաստվում է փոքր Արցախը մենակ թողնել, ու սա կավարտվի այնպես, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, որը խոշտանգվեց ադրբեջանցի զինվորականների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի այսօրվա նիստում նախագահող թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը ընդհատել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթը Արցախի վերաբերյալ։
Պատգամավորը կատարվածի մասին մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում, նաև տեսանյութ է հրապարակել։ Մամիջանյանի ելույթի ժամանակ թուրք նախագահողը ձայնի իրավունք է տվել ադրբեջանցի պատգամավորին, որը խիստ վրդովված փորձում է «հիմնավորել», թե այս հակամարտության մասին չպետք է խոսվի: Ձայնի իրավունք են խնդրում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պնդելով, որ նախագահողն իրավունք չունի ընդհատել իրենց գործընկերոջ ելույթը։
«Ես հասկանում եմ, որ դուք Թուրքիայից եք, բայց Դուք թուրք չեք այս կոնտեքստում, Դուք այստեղ նիստը վարողն եք, և այն վարեք չեզոք»,- դիմելով նախագահողին՝ ասաց Ռուբինյանը։
Հայ և ադրբեջանցի պատգամավորների՝ նիստի վարման վերաբերյալ ելույթներից հետո, այնուամենայնիվ, Մամիջանյանը մինչև վերջ շարունակեց իր ելույթը։
Նա նշեց, որ ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Նրա խոսքով՝ աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ:
Ադրբեջանի ԶՈւ-ն օկուպացնում է Հայաստանի տարածքը. ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ
«Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին»,- հայտարարեց Մամիջանյանը։
Նա հավելեց, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իր հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:
«Եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ»,- եզրափակեց իր ելույթը պատգամավորը։
Մաիջանյանը տեղեկացնում է, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ է գրելու ԵԽԽՎ նախագահությանը:
Լրահոս
0