https://arm.sputniknews.ru/20221014/spacex-y-hajtararel-e-ajlevs-chi-karvogh-vtsharel-ukrainaji-arbanjakajin-kapi-hamar-49748161.html
«SpaceX»-ը հայտարարել է` այլևս չի կարող վճարել Ուկրաինայի արբանյակային կապի համար
«SpaceX»-ը հայտարարել է` այլևս չի կարող վճարել Ուկրաինայի արբանյակային կապի համար
Sputnik Արմենիա
CNN-ը ձեռք է բերել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ անցյալ ամիս Իլոն Մասկի ընկերությունը նամակ է ուղարկել Պենտագոնին` հայտնելով, որ այլևս չի կարող... 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T10:50+0400
2022-10-14T10:50+0400
2022-10-14T10:58+0400
իլոն մասկ
ուկրաինա
արբանյակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41378753_0:0:1600:901_1920x0_80_0_0_00cb2416a18344cb31f489bf3d63d95f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իլոն Մասկին պատկանող «SpaceX» ընկերությունը ԱՄՆ իշխանություններին հայտնել է, որ այլևս չի կարող վճարել Ուկրաինայի համար շատ կարևոր արբանյակային ծառայությունների համար։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը:«Starlink» արբանյակները Ուկրաինայի զինվորականների համար կապի կարեւոր աղբյուր են։ Դրանք թույլ են տալիս մարտի դաշտում կապի մեջ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ բջջային կապն ու ինտերնետային ցանցը խափանված են։Իլոն Մասկի լուսանկարները հանվում են Օդեսայի վահանակներիցԱյս պահին Ուկրաինային է փոխանցվել «Starlink»-ի շուրջ 20 հազար արբանյակ։ Իլոն Մասկը թվիթերյան իր էջում գրել է. ««SpaceX»-ի համար այս ամենն արժեցել է 80 մլն դոլար, մինչև տարեվերջ ծախսերը կգերազանցեն 100 մլն դոլարը»:«SpaceX»-ը Պենտագոնին զգուշացրել է, որ կարող է դադարեցնել Ուկրաինայում ծառայության ֆինանսավորումը, եթե ամերիկացի զինվորականները դրա համար ամեն ամիս տասնյակ միլիոնավոր դոլարներ չհատկացնեն։CNN-ի ձեռք բերած փաստաթղթերում երևում է, որ անցյալ ամիս «SpaceX»–ը նամակ է ուղարկել Պենտագոնին, որտեղ ասվում է, որ այլևս չի կարող ֆինանսավորել «Starlink» ծառայությունը: Ընկերությունը խնդրել է Պենտագոնին իր վրա վերցնել «Starlink»-ի ֆինանսավորումը։«SpaceX»-ը նշել է, որ ծառայության արժեքը մինչև տարեվերջ ավելի քան 120 միլիոն դոլար կդառնա, իսկ առաջիկա 12 ամիսներին այն կարող է շուրջ 400 միլիոն դոլար արժենալ:Պուտինը Ուկրաինայի վերաբերյալ վերջին պլանի հրապարակումից առաջ չի խոսել Մասկի հետ. Պեսկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41378753_177:0:1600:1067_1920x0_80_0_0_fda686ac056228b3f76f451c8e25a72b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլոն մասկ, ուկրաինա, արբանյակ
իլոն մասկ, ուկրաինա, արբանյակ
«SpaceX»-ը հայտարարել է` այլևս չի կարող վճարել Ուկրաինայի արբանյակային կապի համար
10:50 14.10.2022 (Թարմացված է: 10:58 14.10.2022) CNN-ը ձեռք է բերել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ անցյալ ամիս Իլոն Մասկի ընկերությունը նամակ է ուղարկել Պենտագոնին` հայտնելով, որ այլևս չի կարող ֆինանսավորել «Starlink» ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իլոն Մասկին պատկանող «SpaceX» ընկերությունը ԱՄՆ իշխանություններին հայտնել է, որ այլևս չի կարող վճարել Ուկրաինայի համար շատ կարևոր արբանյակային ծառայությունների համար։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը:
«Starlink» արբանյակները Ուկրաինայի զինվորականների համար կապի կարեւոր աղբյուր են։ Դրանք թույլ են տալիս մարտի դաշտում կապի մեջ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ բջջային կապն ու ինտերնետային ցանցը խափանված են։
Այս պահին Ուկրաինային է փոխանցվել «Starlink»-ի շուրջ 20 հազար արբանյակ։ Իլոն Մասկը թվիթերյան իր էջում գրել է. ««SpaceX»-ի համար այս ամենն արժեցել է 80 մլն դոլար, մինչև տարեվերջ ծախսերը կգերազանցեն 100 մլն դոլարը»:
«SpaceX»-ը Պենտագոնին զգուշացրել է, որ կարող է դադարեցնել Ուկրաինայում ծառայության ֆինանսավորումը, եթե ամերիկացի զինվորականները դրա համար ամեն ամիս տասնյակ միլիոնավոր դոլարներ չհատկացնեն։
CNN-ի ձեռք բերած փաստաթղթերում երևում է, որ անցյալ ամիս «SpaceX»–ը նամակ է ուղարկել Պենտագոնին, որտեղ ասվում է, որ այլևս չի կարող ֆինանսավորել «Starlink» ծառայությունը: Ընկերությունը խնդրել է Պենտագոնին իր վրա վերցնել «Starlink»-ի ֆինանսավորումը։
«SpaceX»-ը նշել է, որ ծառայության արժեքը մինչև տարեվերջ ավելի քան 120 միլիոն դոլար կդառնա, իսկ առաջիկա 12 ամիսներին այն կարող է շուրջ 400 միլիոն դոլար արժենալ: