https://arm.sputniknews.ru/20221014/lukashenkvon-aph-um-pvokhadardz-ajakcutjan-makardakn-anbavarar-e-hamarum-49753055.html
Լուկաշենկոն ԱՊՀ-ում փոխադարձ աջակցության մակարդակն անբավարար է համարում
Լուկաշենկոն ԱՊՀ-ում փոխադարձ աջակցության մակարդակն անբավարար է համարում
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում մնացել են բազմաթիվ ազգամիջյան ու տարածքային վեճեր, որոնք Խորհրդային Միությունը չէր կարող կամ... 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T11:58+0400
2022-10-14T11:58+0400
2022-10-14T12:17+0400
ալեքսանդր լուկաշենկո
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
գագաթնաժողով
բելառուս
ռուսաստան
աստանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40836307_0:0:2963:1668_1920x0_80_0_0_5a55606dc1f2c636606df7e7c05e5076.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ-ում փոխադարձ աջակցության մակարդակը որոշ դեպքերում անբավարար է համարում։Ինչպես հայտնում է բելառուսական BelTA գործակալությունը, Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Աստանայում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում մնացել են բազմաթիվ ազգամիջյան ու տարածքային վեճեր, որոնք Խորհրդային Միությունը չէր կարող կամ ժամանակ չուներ լուծելու։Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։
բելառուս
աստանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40836307_232:0:2963:2048_1920x0_80_0_0_81c09808ac30d9d68a1b4aa13d4a35a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), գագաթնաժողով, բելառուս, ռուսաստան, աստանա
ալեքսանդր լուկաշենկո, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), գագաթնաժողով, բելառուս, ռուսաստան, աստանա
Լուկաշենկոն ԱՊՀ-ում փոխադարձ աջակցության մակարդակն անբավարար է համարում
11:58 14.10.2022 (Թարմացված է: 12:17 14.10.2022) Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում մնացել են բազմաթիվ ազգամիջյան ու տարածքային վեճեր, որոնք Խորհրդային Միությունը չէր կարող կամ ժամանակ չուներ լուծելու։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ-ում փոխադարձ աջակցության մակարդակը որոշ դեպքերում անբավարար է համարում։
Ինչպես հայտնում է բելառուսական BelTA գործակալությունը, Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Աստանայում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։
«Առայժմ, ավաղ, ես պետք է արձանագրեմ մի շարք դեպքերում փոխադարձ աջակցության բացակայությունը: Սկզբունքային ազգային դիրքորոշումները շարունակում են խոչընդոտել Արևմուտքի պատժամիջոցներին համատեղ արդյունավետ հակազդելուն», - ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում մնացել են բազմաթիվ ազգամիջյան ու տարածքային վեճեր, որոնք Խորհրդային Միությունը չէր կարող կամ ժամանակ չուներ լուծելու։
«Այսօր արտաքին խաղացողներն անհավանական ջանքեր են գործադրում յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան վեճը թեժ առճակատման վերածելու համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ
նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։