00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն «կռվախնձոր» է դառնում Արևմուտքի և ՌԴ–ի միջև․ քաղաքագետը` Մակրոնի հայտարարության մասին

© AP Photo / Darko BandicԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
Էմանուել Մակրոն
Բաժանորդագրվել
Ադրբեջանի և Թուրքիայի հարևանության և Արևմուտքի կողմից անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում ՌԴ-ի հետ թշնամանքը պետականության ոչնչացման ամենակարճ ճանապարհն է։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության հետևանքով Հայաստանը «կռվախնձոր» է դառնում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել «France 2» հեռուստաալիքի «l ' Événement» հաղորդմանը, անդրադարձել հայ-ադրբեջանական հակամարտությանը և Ռուսաստանին մեղադրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը նպատակաուղղված սրելու մեջ։
Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը շատ հաճախ է սիրում օգտագործել «աննախադեպ» բառը։ Այս անգամ խոսքը հենց նման դեպքի մասին է։
«Այն թեզը, որ տարածում էր հայկական դեղին մամուլը, հասել է միջազգային հարաբերությունների ոլորտ։ Հիշեցնեմ, որ 2016-ից հետո պետության ներկայիս ղեկավարը հայտարարում էր, որ Ռուսաստանն է Ադրբեջանին պատերազմի դրդել, որպեսզի Բաքուն ԵԱՏՄ մտնի։ Վերջերս Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց, թե իբր Հայաստանն ուզում է «Ռուսաստան–Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս կազմել, և Մոսկվան Ալիևի ձեռքերով անկայունություն է ստեղծում տարածաշրջանում։ Հիմա դա կրկնում է Մակրոնը», - ասել է Մաթևոսյանը։
Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Ըստ փորձագետի` մի քանի տարբերակ կա։ Կա՛մ «Հայկական ժամանակի» «հավաստի աղբյուրը» հենց Մակրոնն է, ինչը քիչ հավանական է։ Կա՛մ Մակրոնի համար տեղեկատվության աղբյուրն այդ «հավաստի աղբյուրն» է. Ֆրանսիայի նախագահը հնչեցնում է այն ամենը, ինչ լսում է Հայաստանի իշխանությունից։
««Հակառուսականությունը» երևի այսօր ռուսական գազից հետո ամենակարևոր «ապրանքն» է Եվրոպայում։ Եվ որոշ քաղաքական գործիչներ փորձում են այն վաճառել Եվրոպային։ Մակրոնը Հայաստանի թշնամին չէ, նա չի ուզում, որ այստեղ պատերազմ լինի, բայց Ռուսաստանը Ֆրանսիայի և ԵՄ–ի թշնամին է։ Եվ եթե հնարավոր լինի Մոսկվային վնաս հասցնել Հայաստանի ձեռքերով, ինչպես դա արվում է Ուկրաինայի դեպքում, ապա դա կարվի», – ասաց Մաթևոսյանը։
Պուտինը ոչ կոռեկտ է համարում Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի և Ռուսաստանի մասին
Նրա խոսքով` Մակրոնի քաղաքականությունը տանում է նրան, որ Հայաստանը «կռվախնձոր» է դառնում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջև։ Բավական է նայել, թե ինչ է կատարվում Սիրիայում, Ուկրաինայում։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ շատ ավելի մեծ տարածք և ռեսուրսներ ունեցող երկրները հայտնվել են պատերազմի հորձանուտում, իսկ Հայաստանը կխուսափի դրանից, ապա կա՛մ նրանք քաղաքական ռոմանտիկներ են, կա՛մ անմեղսունակներ, որոնք երկիրը շատ վտանգավոր ճանապարհով են տանում։
«Ռուսաստանի հետ թշնամանքը, երբ դու Ադրբեջանի ու Թուրքիայի պես հարևան ունես, իսկ Արևմուտքը անվտանգության հստակ երաշխիքներ չի տալիս, Հայաստանի պետականության ոչնչացման ամենակարճ ճանապարհն է»,- ընդգծեց փորձագետը:
Այն, ինչ անում է Ֆրանսիայի նախագահը, ըստ Մաթևոսյանի, շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Ընդ որում` Մակրոնի խոսքերն ուղղված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին։
«Եթե հաշվի առնենք, թե ինչպես են նրա ասածները տարածում իշխանամետ լրատվամիջոցները, ապա կհասկանաք, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությանը», - ասաց նա։
Հայաստանի հակառակորդը չլինելով` Ֆրանսիան և Արևմուտքն օգտագործում են Ռուսաստանի շահերին հակազդելու հնարավորությունը։ Եվ կարևոր չէ՝ կտուժեն արդյոք Հայաստանը և Ղարաբաղը։
Մաթևոսյանի խոսքով՝ փետրվարի 24-ից հետո արևմտյան և ռուսական լրատվամիջոցներում, քաղաքական շրջանակներում իդեա–ֆիքս է դարձել ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի բացումը, կարևոր չէ, թե որտեղ։ Եվ նրանք գտել են թույլ օղակը ի դեմս Հայաստանի ներկայիս ղեկավարության։
Մոսկվա-Երևան-Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը կձախողվեն. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0