00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ-ում կամ Թուրքիայում բանագնացների հանդիպում անցկացնելու նախադրյալներ չկան. թուրքագետ

Հայաստանում կամ Թուրքիայում բանագնացների հանդիպում անցկացնելու համար դեռ նախադրյալներ չկան
Բաժանորդագրվել
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–թուրքական հաշտեցման գործընթացի շրջանակում բանագնացների հաջորդ հանդիպումները Թուրքիայում կամ Հայաստանում անցկացնելու հեռանկարին։
Երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանում կամ Թուրքիայում բանագնացների հանդիպում անցկացնելու համար նախադրյալներ չկան, քանի որ Թուրքիայի քաղաքականության մեջ էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ եթե անգամ կան «նախադրյալներ», ապա դրանք կապված են հայկական կողմի թույլ դիրքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում:
Թուրք նախագահողը ԵԽԽՎ-ում ընդհատել է Մամիջանյանի՝ Արցախի վերաբերյալ ելույթը
«Թուրքիայի կողմից տարբեր պահանջներ ու պարտադրանքներ կարող են կյանքի կոչվել, որովհետև Հայաստանի դիմադրողականության ռեսուրսներն են բավականին նվազ։ Մյուս հանգամանքն այն է, որ Թուրքիայում կամ Հայաստանում առանց երրորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ անցկացնելն Անկարայի համար սկզբունքային հարց է, քանի որ, նրա տեսանկյունից, հայկական հարցը զուտ երկկողմ հարաբերությունների տիրույթում է և չպետք է լինի միջազգային մեծ խաղի մաս, հետևաբար թուրքական կողմը մեծ ուշադրություն է դարձնում նրան, որ հանդիպումները կայանան Թուրքիայում կամ Հայաստանում»,– նշեց թուրքագետը։
Մելքոնյանի կարծիքով` Թուրքիայի ձգտման տակ քաղաքական ու մեսիջային ենթատեքստ կա՝ հարցը միջազգային հնչեղությունից տեղափոխել երկկողմ պարզունակ հարաբերությունների դաշտ, ինչը լիովին այլ բնույթ է տալիս հայ–թուրքական հարաբերությունների էությանը։
«Հայ–թուրքական հարաբերություններն այժմ գտնվում են երկու հակոտնյա ուժերի ուշադրության կենտրոնում, բայց դա նրանց խաղի տեսանկյունից է կարևոր, իսկ մեզ համար ամենևին էլ դրական չէ, քանի որ մեծերի խաղի ժամանակ փոքր երկրների փոքրամասշտաբ շահերը զոհաբերվելու հավանականության տակ են հայտնվում։ Ամենևին էլ ուրախալի սցենար չէ, որ հայ–թուրքական հաշտեցման գործընթացը դարձել է ոչ թե տարբեր ուժային բևեռների միջև կոնսենսուսային, այլ հակոտնյա»,– նշեց մեր զրուցակիցը։
Մելքոնյանը զուգահեռ անցկացրեց ներկա գործընթացի և 2009-10 թվականների ֆուտբոլային դիվանագիտության միջև` շեշտելով, որ նախորդ դեպքում ԱՄՆ–ն, Եվրոպան և Ռուսաստանը համակարծիք էին, ինչը դրսևորվեց նաև նրանց վիզուալ ներկայությամբ հայտնի արձանագրությունների ստորագրության ժամանակ, մինչդեռ հիմա յուրաքանչյուր կողմ շատ բաց քննադատելով մյուսին` փորձում է վերցնել նախաձեռնությունն ու իր տարածքում անցկացնել հետագա հանդիպումները։ Ըստ նրա` դա լուրջ բախում է գերտերությունների միջև, և տվյալ բարդ խաղում Հայաստանը մանևրելու նախ շատ քիչ լծակներ ունի և երկրորդ` մեր երկիրն ուղղակի կարող է հայտնվել տեղապտույտի մեջ։
«Սա ոչ թե կառուցողական մթնոլորտ է ապահովում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար, այլ՝ ավելի ագրեսիվ ու լարված մթնոլորտ, որտեղ առաջնայինը ոչ թե հայ–թուրքական հարաբերությունների իրական կարգավորումն է և Հայաստանի ինչ–որ շահերի առաջ մղումը, այլ գերտերությունների մեծ շահերի համատեքստում իրար հարվածելու լրացուցիչ լծակների ձեռքբերումը»,– ասաց թուրքագետը։
Ցածր ռեյտինգով և էթնիկ ատելության քարոզով. մասնագետների արձագանքը` հակահայկական խաղին
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Լրահոս
0