https://arm.sputniknews.ru/20221014/hajastanum-pvoqr-u-mijin-biznesi-zargacman-bank-ksteghtsvi-nakharar-49777157.html
Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման բանկ կստեղծվի. նախարար
Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման բանկ կստեղծվի. նախարար
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը չբացառեց, որ Հայաստանի զարգացման և ներդրումային կորպորացիան կվերածվի բանկի։ 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T17:24+0400
2022-10-14T17:24+0400
2022-10-14T17:32+0400
բանկ
վահան քերոբյան
հայաստան
տնտեսություն
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49346742_0:38:1600:938_1920x0_80_0_0_e67fe60483ff13de43e8fd1f4a9dfe1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում կստեղծվի փոքր և միջին բիզնեսի զարգացման բանկ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։3-4 տարի հետո բարձր տեխնոլոգիաները կարող են դառնալ տնտեսության ամենամեծ ոլորտը. ՔերոբյանՆրա խոսքով` բանկի կապիտալի ծավալն ու վարկառուների սպասարկման չափանիշներն առաջիկայում կհստակեցվեն, սակայն հայեցակարգն արդեն պարզ է՝ այն լինելու է զարգացման, և ոչ թե դասական առևտրային բանկ։ Քերոբյանի խոսքով` բանկը ոչ միայն վարկեր է տրամադրելու, այլև հանդես է գալու որպես բիզնեսի խթանիչ։Բանկը վարկ կտրամադրի ծրագրի մի մասի համար, իսկ մյուս մասը պետք է ձեռք բերվի առևտրային բանկից: Այսինքն՝ մասնագետները ձեռնարկատիրոջը կօգնեն ստեղծել այնպիսի կենսունակ նախագիծ, որը մրցակցության պայմաններում ֆինանսավորում կստանա։Սուտ խոսելով ման ես գալիս. խաղողագործները Վահան Քերոբյանին մեդալ տվեցին խաբելու համարԷկոնոմիկայի նախարարը նշեց, որ բանկի ստեծման ծրագիրը դեռ քննարկման փուլում է, բայցև չբացառեց, որ կընտրվի Հայաստանի զարգացման և ներդրումային կորպորացիան բանկի վերածելու տարբերակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49346742_0:0:1423:1067_1920x0_80_0_0_7173e3062b45cd345a0be9b87a713cd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բանկ, վահան քերոբյան, հայաստան, տնտեսություն, էկոնոմիկայի նախարարություն
բանկ, վահան քերոբյան, հայաստան, տնտեսություն, էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման բանկ կստեղծվի. նախարար
17:24 14.10.2022 (Թարմացված է: 17:32 14.10.2022) Էկոնոմիկայի նախարարը չբացառեց, որ Հայաստանի զարգացման և ներդրումային կորպորացիան կվերածվի բանկի։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում կստեղծվի փոքր և միջին բիզնեսի զարգացման բանկ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` բանկի կապիտալի ծավալն ու վարկառուների սպասարկման չափանիշներն առաջիկայում կհստակեցվեն, սակայն հայեցակարգն արդեն պարզ է՝ այն լինելու է զարգացման, և ոչ թե դասական առևտրային բանկ։ Քերոբյանի խոսքով` բանկը ոչ միայն վարկեր է տրամադրելու, այլև հանդես է գալու որպես բիզնեսի խթանիչ։
«Բանկը կընտրի լավ բիզնես գաղափարներ, իսկ սկսնակ գործարարներին կսովորեցնեն դրանք կյանքի կոչել, կօգնեն գրել բիզնես պլան։ Նաև վերապատրաստման, ձեռնարկատիրական հմտությունների դասընթացներ կանցկացվեն»,– ասաց նախարարը։
Բանկը վարկ կտրամադրի ծրագրի մի մասի համար, իսկ մյուս մասը պետք է ձեռք բերվի առևտրային բանկից: Այսինքն՝ մասնագետները ձեռնարկատիրոջը կօգնեն ստեղծել այնպիսի կենսունակ նախագիծ, որը մրցակցության պայմաններում ֆինանսավորում կստանա։
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ բանկի ստեծման ծրագիրը դեռ քննարկման փուլում է, բայցև չբացառեց, որ կընտրվի Հայաստանի զարգացման և ներդրումային կորպորացիան բանկի վերածելու տարբերակը։