https://arm.sputniknews.ru/20221014/es-n-khastati-haj-adrbejanakan--khndirneri-lutsman-hamar-araqelutjun-ugharkelu-harcy-49776363.html
ԵՄ-ն կհաստատի հայ-ադրբեջանական խնդիրների լուծման համար առաքելություն ուղարկելու հարցը
ԵՄ-ն կհաստատի հայ-ադրբեջանական խնդիրների լուծման համար առաքելություն ուղարկելու հարցը
Sputnik Արմենիա
Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մոտ մեկ շաբաթ առաջ, երբ հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարներն ու ԵԽ նախագահը։ 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T17:12+0400
2022-10-14T17:12+0400
2022-10-14T17:15+0400
եվրամիություն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդիրների լուծման համար քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը: Այս մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների նիստից առաջ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, ադրբեջան
եվրամիություն, հայաստան, ադրբեջան
ԵՄ-ն կհաստատի հայ-ադրբեջանական խնդիրների լուծման համար առաքելություն ուղարկելու հարցը
17:12 14.10.2022 (Թարմացված է: 17:15 14.10.2022) Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մոտ մեկ շաբաթ առաջ, երբ հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարներն ու ԵԽ նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդիրների լուծման համար քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը: Այս մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների նիստից առաջ։
«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահի միջև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Նախարարները, ինչպես սպասվում է, երկուշաբթի կհաստատեն այդ առաքելությունը», - ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հանդիպումից հետո
Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։