Երևանում մեկնարկել է Սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնությունը
19:22 14.10.2022 (Թարմացված է: 19:24 14.10.2022)
© Photo : International Sambo Federation / ScreenshotԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարզական ևս մեկ նշանակալից միջոցառում է անցկացվում Հայաստանի մայրաքաղաքում։ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից հետո Երևանը դարձել է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցատեղի։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 14-ից 16-ը կանցկացվի Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, այսօր կայացել է մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը։
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն մոտ 500 մարզիկ-մարզուհիներ Հայաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Իսրայելի, Իտալիայի, Լատվիայի, Կիպրոսի, Կորեայի Հանրապետության, Հունաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովաի, Մոնղոլիայի, Ռումինիայի, Սերբիայի, Վրաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի թիմերից: Ռուսաստանի, Բելառուսի և Ֆրանսիայի սամբիստները, որպես չեզոք մարզիկներ, հանդես կգան FIAS-ի դրոշի ներքո։
Երեք օրերի ընթացքում խաղարկվելու է մեդալների 55 հավաքածու: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Բացի երիտասարդ սամբիստներից, գորգի վրա աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն նաև դեռահաս(տղա, աղջիկ) և պատանի(տղա, աղջիկ) մարզիկները։
Մրցումների ընթացքում տարբեր տարիքային խմբերում և քաշային կարգերում Հայաստանը ներկայացնելու են ընդհանուր առմամբ 59 մարզիկ-մարզուհիներ։ Այսօր արդեն կայացել են նախնական գոտեմարտերը։