https://arm.sputniknews.ru/20221014/arajnagtsi-teri-kahavorumn-u-dzakhoghumnery-hangecrel-en-mets-tvov-zoheri-tigran-abrahamjan-49778117.html
Մեխանիզմ է պետք, որպեսզի հանրության սատարումը բանակի համար արդյունավետ դառնա. Աբրահամյան
Մեխանիզմ է պետք, որպեսզի հանրության սատարումը բանակի համար արդյունավետ դառնա. Աբրահամյան
Sputnik Արմենիա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական բանակի կահավորման խնդրին։ 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T22:40+0400
2022-10-14T22:40+0400
2022-10-15T09:35+0400
ռադիո
տիգրան աբրահամյան
պոդկաստ
առաջնագիծ
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49777927_0:76:1600:976_1920x0_80_0_0_e7a7742dea64740a511b6b33170e681b.jpg
Աբրահամյան. Անհասկանալի է, թե ինչու է ՊՆ–ն մերժում բանակին սատարելու հանրային նախաձեռնությունները
Sputnik Արմենիա
Աբրահամյան. Անհասկանալի է, թե ինչու է ՊՆ–ն մերժում բանակին սատարելու հանրային նախաձեռնությունները
Անհասկանալի է ամեն գնով քաղաքացիների կողմից բանակին սատարելու նախաձեռնություններից հրաժարվելը, որովհետև աշխարհի մեծ թվով երկրներ, որոնք հզորությամբ ու տնտեսական զարգացմամբ էապես տարբերվում են Հայաստանից, այնուամենայնիվ մշտապես ստեղծում են խողովակներ, որպեսզի քաղաքացիները մասնակցեն երկրի անվտանգության և պաշտպանության գործին։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Համացանցում հայտարարություններ են շրջանառվում, որ բանակի համար ինչ-ինչ պարագաներ են հավաքում: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդ առթիվ հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել բանակի կարիքները, և հասարակական նման նախաձեռնությունների կարիք չկա։ Աբրահամյանը նշեց, որ համապատասխան գրություններով ներկայացրել է իրավիճակը համապատասխան մարմիններին, սակայն ցավով արձանագրեց, որ 44-օրյա պատերազմից երկու տարի հետո արձանագրված ադրբեջանական ագրեսիան արդեն իսկ ցույց է տալիս, որ առաջնագիծը պատշաճ կերպով կահավորված չէր և պատրաստ չէր նման բնույթի հարձակման։ Թեև ՀՀ–ի նկատմամբ կիրառված զինանոցն ընդլայնված չէր, բայցևայնպես նույնիսկ այդ պարագայում առաջնագծի թերի կահավորումն ու զգալի ձախողումները փաստացի բերել են նրան, որ զոհվել են մեծ թվով՝ ավելի քան 200 զինծառայողներ ։ Ըստ նրա` դա էր պատճառը, որ ունեցանք նաև 17 գերավարված զինծառայող։ Դիրքը տեղում է, ինչպես կար. զինծառայողները պատմում են ադրբեջանական վերջին սադրանքի մասին«Շատ զարմանալի է, որ ՊՆ–ն հրաժարվում է օժանդակության հանրային նախաձեռնություններից։ Գուցե մեկ այլ կառույց կարող է օգտակար լինել բանակին այս փուլում` հաշվի առնելով պաշտպանական գերատեսչության բազմազբաղվածությունը։ Ուղղակի պետք է ստեղծվի կառավարելի գործընթաց, ստեղծվեն մեխանիզմներ, ինչը հնարավորություն կտա հանրության սատարումը բանակի համար դարձնել ավելի արդյունավետ։ Բանակը կարող է 10 ապրանքատեսակի մասով խնդիրներ չունենալ, բայց կան որոշ ապրանքատեսակներ, որոնք մշտապես կարող են խնդրահարույց լինել։ Իսկ եթե ՊՆ–ն ունի հնարավորություններ, ապա դրանք կարող է ուղղել, օրինակ, զինատեսակների, զինամթերքի ձեռքբերմանը»,– ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։Աբրահամյանը նշեց ևս մեկ հանգամանք, ըստ որի` ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջնագծում իր բազմաթիվ այցերի ժամանակ տեսանելի էին, թե որտեղ ինչ խնդիրներ կան, ինչը պետք է համալրել, ինչ հարցեր կան, որոնք բաց են մնում ու բավականին դժվար են լուծվում։ Ըստ նրա` այնպես չէ, որ մեր զինված ուժերը որևէ բանի կարիք չունեն, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է ՊՆ–ն այդպիսի գործելաոճ որդեգրում։Տարածաշրջանում ռազմական հաշվեկշիռն ապահովելու և պատերազմի հավանականությունը մեղմելու, էլ չասած՝ կանխելու հիմնական գործոններից մեկը մարտունակ զինված ուժերի, անվտանգության ամուր համակարգի առկայությունն է, առանց որի խաղաղություն որևէ կերպ հնարավոր չէ ապահովել, համոզված է Աբրահամյանը։ Անվտանգության համակարգում իշխանության կողմից չիրագործված քայլերը, մեր զրուցակցի համոզմամբ, նպաստել են նրան, որպեսզի թշնամին Հայաստանի Հանրապետության հանդեպ ագրեսիա իրականացնի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49777927_176:0:1600:1068_1920x0_80_0_0_2ea844cf842f7d9507fe3616ad9f0d09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, պոդկաստ, առաջնագիծ, բանակ, аудио
տիգրան աբրահամյան, պոդկաստ, առաջնագիծ, բանակ, аудио
Մեխանիզմ է պետք, որպեսզի հանրության սատարումը բանակի համար արդյունավետ դառնա. Աբրահամյան
22:40 14.10.2022 (Թարմացված է: 09:35 15.10.2022) ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական բանակի կահավորման խնդրին։
Անհասկանալի է ամեն գնով քաղաքացիների կողմից բանակին սատարելու նախաձեռնություններից հրաժարվելը, որովհետև աշխարհի մեծ թվով երկրներ, որոնք հզորությամբ ու տնտեսական զարգացմամբ էապես տարբերվում են Հայաստանից, այնուամենայնիվ մշտապես ստեղծում են խողովակներ, որպեսզի քաղաքացիները մասնակցեն երկրի անվտանգության և պաշտպանության գործին։
Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Համացանցում հայտարարություններ են շրջանառվում, որ բանակի համար ինչ-ինչ պարագաներ են հավաքում: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդ առթիվ հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել բանակի կարիքները, և հասարակական նման նախաձեռնությունների կարիք չկա։
Աբրահամյանը նշեց, որ համապատասխան գրություններով ներկայացրել է իրավիճակը համապատասխան մարմիններին, սակայն ցավով արձանագրեց, որ 44-օրյա պատերազմից երկու տարի հետո արձանագրված ադրբեջանական ագրեսիան արդեն իսկ ցույց է տալիս, որ առաջնագիծը պատշաճ կերպով կահավորված չէր և պատրաստ չէր նման բնույթի հարձակման։ Թեև ՀՀ–ի նկատմամբ կիրառված զինանոցն ընդլայնված չէր, բայցևայնպես նույնիսկ այդ պարագայում առաջնագծի թերի կահավորումն ու զգալի ձախողումները փաստացի բերել են նրան, որ զոհվել են մեծ թվով՝ ավելի քան 200 զինծառայողներ ։ Ըստ նրա` դա էր պատճառը, որ ունեցանք նաև 17 գերավարված զինծառայող։
«Շատ զարմանալի է, որ ՊՆ–ն հրաժարվում է օժանդակության հանրային նախաձեռնություններից։ Գուցե մեկ այլ կառույց կարող է օգտակար լինել բանակին այս փուլում` հաշվի առնելով պաշտպանական գերատեսչության բազմազբաղվածությունը։ Ուղղակի պետք է ստեղծվի կառավարելի գործընթաց, ստեղծվեն մեխանիզմներ, ինչը հնարավորություն կտա հանրության սատարումը բանակի համար դարձնել ավելի արդյունավետ։ Բանակը կարող է 10 ապրանքատեսակի մասով խնդիրներ չունենալ, բայց կան որոշ ապրանքատեսակներ, որոնք մշտապես կարող են խնդրահարույց լինել։ Իսկ եթե ՊՆ–ն ունի հնարավորություններ, ապա դրանք կարող է ուղղել, օրինակ, զինատեսակների, զինամթերքի ձեռքբերմանը»,– ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Աբրահամյանը նշեց ևս մեկ հանգամանք, ըստ որի` ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջնագծում իր բազմաթիվ այցերի ժամանակ տեսանելի էին, թե որտեղ ինչ խնդիրներ կան, ինչը պետք է համալրել, ինչ հարցեր կան, որոնք բաց են մնում ու բավականին դժվար են լուծվում։ Ըստ նրա` այնպես չէ, որ մեր զինված ուժերը որևէ բանի կարիք չունեն, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է ՊՆ–ն այդպիսի գործելաոճ որդեգրում։
«Կա նաև քաղաքականության խնդիր։ 44-օրյա պատերազմից հետո տարբեր ձևաչափերով քննարկումներում, այդ թվում՝ ԱԺ–ում պաշտպանության հանձնաժողովի մասնակցությամբ փակ նիստերում, պաշտպանության տարբեր նախարարներ, տարբեր պատասխանատուներ չէին ցանկանում ընդունել, որ իրականում նոր բնագծերի ձևավորման ու կահավորման հարցում հետպատերազմյան ժամանակահատվածում որդեգրած մոտեցումը բավականին խնդրահարույց է»,–նշեց Աբրահամյանը։
Տարածաշրջանում ռազմական հաշվեկշիռն ապահովելու և պատերազմի հավանականությունը մեղմելու, էլ չասած՝ կանխելու հիմնական գործոններից մեկը մարտունակ զինված ուժերի, անվտանգության ամուր համակարգի առկայությունն է, առանց որի խաղաղություն որևէ կերպ հնարավոր չէ ապահովել, համոզված է Աբրահամյանը։ Անվտանգության համակարգում իշխանության կողմից չիրագործված քայլերը, մեր զրուցակցի համոզմամբ, նպաստել են նրան, որպեսզի թշնամին Հայաստանի Հանրապետության հանդեպ ագրեսիա իրականացնի։