https://arm.sputniknews.ru/20221014/aphi-het-tntesakan-pvokhanakumnern-yndlajnvum-en-angam-patzhamijvocneri-fvonin-putin-49752466.html
ԱՊՀ–ի հետ տնտեսական փոխանակումներն ընդլայնվում են անգամ պատժամիջոցների ֆոնին. Պուտին
ԱՊՀ–ի հետ տնտեսական փոխանակումներն ընդլայնվում են անգամ պատժամիջոցների ֆոնին. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ անցյալ տարի ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով։ 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T11:51+0400
2022-10-14T11:51+0400
2022-10-14T12:20+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49751228_0:1:1247:702_1920x0_80_0_0_d1736f4071e3586c03aa45f40c4347fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ԱՊՀ երկրների հետ տնտեսական փոխանակումներն ընդլայնվում են նույնիսկ պատժամիջոցների ֆոնին, ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում ավելացել է 7 տոկոսով։ Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Նա նշել է, որ համագործակցության գոյության ընթացքում երկրներին հաջողվել է ավելացնել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, աճում է կանաչ տնտեսության զարգացման, թվայնացման, նորարարության, բնական պաշարների ռացիոնալ օգտագործման հանդեպ փոխադարձ հետաքրքրությունը:Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարի խոսքով, ջանքեր են գործադրվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների անցնելու համար:Հիշեցնենք` որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49751228_156:0:1092:702_1920x0_80_0_0_b3493c30fb92785b768e2505bb21dcd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ռուսաստան, վլադիմիր պուտին
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ռուսաստան, վլադիմիր պուտին
ԱՊՀ–ի հետ տնտեսական փոխանակումներն ընդլայնվում են անգամ պատժամիջոցների ֆոնին. Պուտին
11:51 14.10.2022 (Թարմացված է: 12:20 14.10.2022) ՌԴ նախագահը նշել է, որ անցյալ տարի ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ԱՊՀ երկրների հետ տնտեսական փոխանակումներն ընդլայնվում են նույնիսկ պատժամիջոցների ֆոնին, ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում ավելացել է 7 տոկոսով։ Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Անցյալ տարի ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ ևս 7 տոկոսով»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ համագործակցության գոյության ընթացքում երկրներին հաջողվել է ավելացնել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, աճում է կանաչ տնտեսության զարգացման, թվայնացման, նորարարության, բնական պաշարների ռացիոնալ օգտագործման հանդեպ փոխադարձ հետաքրքրությունը:
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարի խոսքով, ջանքեր են գործադրվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների անցնելու համար:
Հիշեցնենք` որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ
նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Փաշինյանը
Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։