00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը պարգևավճարներ չի տրամադրել

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողովի նիստերի դահլիճը
Ազգային ժողովի նիստերի դահլիճը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2022
Ազգային ժողովի նիստերի դահլիճը
Բաժանորդագրվել
Գումարի անարդյունավետ ծախսելու մասին լրագրողի դիտարկմանը ԱԺ նախագահը հակադարձեց, որ ԱԺ–ը նաև սոցիալական տարբեր ծրագրերի է մասնակցում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Այն պատգամավորները, որոնք չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, չպիտի աշխատավարձ ստանան։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` միաժամանակ հայտարարելով, որ ընդդիմադիր պատգամավորները, սակայն, ստանում են։
«Ինչ վերաբերում է նրանց օգնականներին, նրանց մեծ մասը ևս չեն մասնակցում ու չեն կարող ստանալ։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր գալիս են, մենք ունենք արդեն դեպք, երբ դիմել է ընդդիմադիր պատգամավորը, որ իր օգնականներն ու աշխատակիցները գալիս են։ Այդ պարագայում ես անհատապես կդիտարկեմ»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հայտնեց, որ իր դիրքորոշմանը հավատարիմ մնալով, այս տարի սեպտեմբերի 21-ի առիթով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ու նրանց աշխատակիցներին պարգևավճարներ չի հատկացրել։
«Դա իմ պատասխանատվության տակ է։ Այո՛, ես եմ ստորագրել ու ես եմ այդ որոշումը կայացրել»,– ասց Սիմոնյանը։
Գումարի անարդյունավետ ծախսելու մասին լրագրողի դիտարկմանը ԱԺ նախագահը հակադարձեց, որ ԱԺ–ը նաև սոցիալական տարբեր ծրագրերի է մասնակցում` աջակցում սոցիալապես անապահով ընտանիքներին, տեղահանվածներին, Արցախում բնակարանաշինության ծրագրերին։
Լրահոս
0