https://arm.sputniknews.ru/20221013/turqakan-hvosqn-ashkhatum-e-teev-ajn-pvordzel-en-pajtecnel-putin-49715408.html
«Թուրքական հոսքն» աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել». Պուտին
«Թուրքական հոսքն» աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել». Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինի խոսքով՝ Թուրքիան դեպի եվրոպական երկրներ էներգառեսուրսների տարանցման համար ամենահուսալի գործընկերն է։ 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T16:00+0400
2022-10-13T16:00+0400
2022-10-13T15:57+0400
վլադիմիր պուտին
թուրքիա
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49712523_0:0:3169:1784_1920x0_80_0_0_02e647d400064638f5886443136e53ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. «Թուրքական հոսքը» հաջողությամբ աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել։ Այս մասին Աստանայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։«Այն, ինչպես լսել եք, նույնպես փորձել են պայթեցնել... Բայց, փառք Աստծո, դա տեղի չունեցավ, այն հաջողությամբ աշխատում է», - ասել է Պուտինը։Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ռուսական գազի մատակարարումներն ամբողջ ծավալով հասնում են Թուրքիա:«Մեր ածխաջրածինների, այդ թվում՝ գազի մատակարարումները կատարվում են ամբողջ ծավալով՝ ձեր հայտերին համապատասխան։ Մենք նաև Թուրքիայի տարածքով տարանցում ենք ապահովում դեպի եվրոպական երկրներ։ Թուրքիան այսօր ամենահուսալի երթուղին է դարձել նույնիսկ Եվրոպա մատակարարումների համար», - ասել է Պուտինը։Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Слава богу, "Турецкий поток" успешно работает, хоть его и пытались взорвать — Путин
Sputnik Արմենիա
Слава богу, "Турецкий поток" успешно работает, хоть его и пытались взорвать — Путин
2022-10-13T16:00+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49712523_438:0:3169:2048_1920x0_80_0_0_075ef738ec821384871e5f08e211d425.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, թուրքիա, գազ, видео
վլադիմիր պուտին, թուրքիա, գազ, видео
«Թուրքական հոսքն» աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել». Պուտին
Պուտինի խոսքով՝ Թուրքիան դեպի եվրոպական երկրներ էներգառեսուրսների տարանցման համար ամենահուսալի գործընկերն է։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. «Թուրքական հոսքը» հաջողությամբ աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել։ Այս մասին Աստանայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն, ինչպես լսել եք, նույնպես փորձել են պայթեցնել... Բայց, փառք Աստծո, դա տեղի չունեցավ, այն հաջողությամբ աշխատում է», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ռուսական գազի մատակարարումներն ամբողջ ծավալով հասնում են Թուրքիա:
«Մեր ածխաջրածինների, այդ թվում՝ գազի մատակարարումները կատարվում են ամբողջ ծավալով՝ ձեր հայտերին համապատասխան։ Մենք նաև Թուրքիայի տարածքով տարանցում ենք ապահովում դեպի եվրոպական երկրներ։ Թուրքիան այսօր ամենահուսալի երթուղին է դարձել նույնիսկ Եվրոպա մատակարարումների համար», - ասել է Պուտինը։
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։