https://arm.sputniknews.ru/20221013/tsitsernakaberdum-6000-tsar-u-tup-ktnkvi-49731650.html
Ծիծեռնակաբերդում 6000 ծառ ու թուփ կտնկվի
Ծիծեռնակաբերդում 6000 ծառ ու թուփ կտնկվի
Sputnik Արմենիա
Տնկվելու են թխկի, հացենի, կատալպա, ակացիաներ. դրանք հարմարեցված են Երևանի կլիմայական պայմաններին: 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T19:24+0400
2022-10-13T19:24+0400
2022-10-13T19:24+0400
երևան
ծառատունկ
ծիծեռնակաբերդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49729737_0:71:750:493_1920x0_80_0_0_e5d5198e0de999830a3c535ae1d16ba5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում կտնկվի շուրջ 6000 անտառային և դեկորատիվ տեսակների ծառ ու թուփ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության մասնագետները նախքան գործը սկսելը ուսումնասիրել և փոխառել են ժամանակին այստեղ արված կանաչապատման փորձը:«Այստեղ հողը շատ վատ վիճակում էր, որովհետև տարիների ընթացքում չի մշակվել, գույնից նույնիսկ տեսանելի է, բացի այդ, բարձր քարքարոտություն կար: Երկար քննարկելուց հետո որոշեցինք խրամատներ փորել, դրանք նրա համար են, որ ոռոգման ջուրը, հալոցքներն ու անձրևաջրերը խնայողաբար օգտագործվեն բույսի համար»,- նշել է ՀՈԱԿ-ի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը:Նա տեղեկացրել է, որ աշխատանքների մեծ մասն ավարտված են, այժմ խրամուղիները հարստացվում են սևահողով: Տնկվելու են թխկի, հացենի, կատալպա, ակացիաներ։ Այս ծառատեսակները հարմարեցված են Երևանի կլիմայական պայմաններին:Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 15-ին։Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ Երևանում կվերականգնվեն 10 անտառային տարածքներ, ինչի համար առաջիկայում ծառատունկեր կարվեն։
երևան
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49729737_0:0:750:563_1920x0_80_0_0_27f30e7ee404a823146cd86afcb97111.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ծառատունկ, ծիծեռնակաբերդ
երևան, ծառատունկ, ծիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդում 6000 ծառ ու թուփ կտնկվի
Տնկվելու են թխկի, հացենի, կատալպա, ակացիաներ. դրանք հարմարեցված են Երևանի կլիմայական պայմաններին:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում կտնկվի շուրջ 6000 անտառային և դեկորատիվ տեսակների ծառ ու թուփ: Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության մասնագետները նախքան գործը սկսելը ուսումնասիրել և փոխառել են ժամանակին այստեղ արված կանաչապատման փորձը:
«Այստեղ հողը շատ վատ վիճակում էր, որովհետև տարիների ընթացքում չի մշակվել, գույնից նույնիսկ տեսանելի է, բացի այդ, բարձր քարքարոտություն կար: Երկար քննարկելուց հետո որոշեցինք խրամատներ փորել, դրանք նրա համար են, որ ոռոգման ջուրը, հալոցքներն ու անձրևաջրերը խնայողաբար օգտագործվեն բույսի համար»,- նշել է ՀՈԱԿ-ի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը:
Նա տեղեկացրել է, որ աշխատանքների մեծ մասն ավարտված են, այժմ խրամուղիները հարստացվում են սևահողով: Տնկվելու են թխկի, հացենի, կատալպա, ակացիաներ։ Այս ծառատեսակները հարմարեցված են Երևանի կլիմայական պայմաններին:
Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 15-ին։
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ Երևանում կվերականգնվեն 10 անտառային տարածքներ, ինչի համար առաջիկայում ծառատունկեր կարվեն։