https://arm.sputniknews.ru/20221013/nato-i-glkhavvor-qartughary-hishecrel-e-vor-dashinqy-ukrainaji-hakamartutjan-masnakic-che-49735853.html
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ դաշինքը Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ դաշինքը Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ
Sputnik Արմենիա
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային ձմռանը «նշանակալի գործողություններ» իրականացնել: 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T20:06+0400
2022-10-13T20:06+0400
2022-10-13T23:24+0400
նատօ
ուկրաինա
յենս ստոլտենբերգ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785303_0:0:1601:901_1920x0_80_0_0_eda9b5f3bb6585168a9814dd7daaa9e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ, սակայն կշարունակի աջակցել Կիևին, քանի դեռ դա անհրաժեշտ է։ Տեղեկությունը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:Նա նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին, որոնք «զգալի ներդրում են ունեցել» Ուկրաինային աջակցելու գործում ու կոչ է արել նրանց շարունակել աջակցությունը:Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային ձմռանը գործողություններ իրականացնելու համար:«Մենք տրամադրում ենք վառելիք, ձմեռային հագուստ և անհրաժեշտ ամեն ինչ։ Մեր խնդիրն է օգնել Ուկրաինային նշանակալի գործողություններ իրականացնել ձմռան ընթացքում», - ասել է նա։Ընդ որում, Ստոլտենբերգն առաջարկել է լրագրողներին, որոնք հարցրել են, թե ինչպե՞ս է Կիևը պատրաստվում ձմռանը կռվել, հենց Ուկրաինայից դա ճշտել։ Զելենսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին կանխարգելիչ, ոչ թե ի պատասխան հարվածներ հասցնել ՌԴ-ինԱվելի վաղ Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հետ կապված Մոսկվան նոտա էր հղել ՆԱՏՕ–ի երկրներին։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար զենք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ՌԴ արտգործնախարարությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով զինումը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785303_0:0:1423:1067_1920x0_80_0_0_691c3d950a6f869f5f539dc13d28835f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ուկրաինա, յենս ստոլտենբերգ, պատերազմ
նատօ, ուկրաինա, յենս ստոլտենբերգ, պատերազմ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ դաշինքը Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ
20:06 13.10.2022 (Թարմացված է: 23:24 13.10.2022) Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային ձմռանը «նշանակալի գործողություններ» իրականացնել:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ, սակայն կշարունակի աջակցել Կիևին, քանի դեռ դա անհրաժեշտ է։ Տեղեկությունը,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները ժամանակակից համակարգեր են մատակարարում, ներառյալ` հրետանի, ՀՕՊ ու զրահատեխնիկա», - ասել է Ստոլտենբերգը՝ ամփոփելով դաշինքի երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքները:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին, որոնք «զգալի ներդրում են ունեցել» Ուկրաինային աջակցելու գործում ու կոչ է արել նրանց շարունակել աջակցությունը:
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային ձմռանը գործողություններ իրականացնելու համար:
«Մենք տրամադրում ենք վառելիք, ձմեռային հագուստ և անհրաժեշտ ամեն ինչ։ Մեր խնդիրն է օգնել Ուկրաինային նշանակալի գործողություններ իրականացնել ձմռան ընթացքում», - ասել է նա։
Ընդ որում, Ստոլտենբերգն առաջարկել է լրագրողներին, որոնք հարցրել են, թե ինչպե՞ս է Կիևը պատրաստվում ձմռանը կռվել, հենց Ուկրաինայից դա ճշտել։
Ավելի վաղ Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հետ կապված Մոսկվան նոտա էր հղել ՆԱՏՕ–ի երկրներին։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար զենք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։
ՌԴ արտգործնախարարությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով զինումը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում։