00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուսակցության կերպարանափոխությունը. ինչպես ՔՊ–ն կառավարող ուժից դարձավ իշխող ուժ

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը «պողպատե մանդատ» է ստացել
Նիկոլ Փաշինյանը «պողպատե մանդատ» է ստացել - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2022
Նիկոլ Փաշինյանը «պողպատե մանդատ» է ստացել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այն քաղաքական ուժը, որը նախաձեռնեց և հաջողությամբ իրականացրեց «թավշյա հեղափոխությունը», վերափոխվում է հենց մեր աչքի առջև` կառավարող կուսակցությունից վերածվելով իշխող կուսակցության։
Ոմանք համոզված են, որ կառավարողի և իշխողի միջև ոչ մի էական, սկզբունքային տարբերություն չկա։ Այնինչ, մասնագետները հիմնավորում են. կառավարող կուսակցությունը արտահայտում է քաղաքացիական հասարակության շահերը, պատրաստակամությամբ համագործակցում է այլ քաղաքական ուժերի հետ` հաշվի առնելով նրանց կարծիքն ու առաջարկները։ Հենց «կառավարող» բառն է հուշում, որ նման կուսակցությունը իր գլխավոր գործառույթն է համարում պետության հնարավորինս արդյունավետ կառավարումը։
Իշխող կուսակցության հիմնական, միգուցե նույնիսկ միակ նպատակը իշխանությունն իր ձեռքին պահելն է։ Հենց դրա համար է այդ կուսակցությունը փորձում բոլոր միջոցներով դուրս մղել այն ուժերին, որոնք կարող են սասանել իշխանության իր մենաշնորհը և համագործակցում է միայն նրանց հետ, որոնք հասարակության աջակցությունը, մեղմ ասած, այնքան էլ չեն վայելում, բայց շոյված են զգում, երբ իշխող կուսակցության ղեկավարները պարբերաբար շփվում ու խորհրդակցում են իրենց հետ։ Քաջ գիտակցում են, որ իշխանությունները պարզապես հմտորեն օգտագործում են իրենց՝ բազմակարծության պատրանք ստեղծելու համար, բայց իշխանությանը մոտ լինելու գայթակղությունն անհաղթահարելի է։
Կուսակցության կերպարանափոխությունը. կառավարող ուժից դեպի իշխող ուժ
Համաձայնե՛ք, «թավշյա հեղափոխությունից» հետո շատերիս էր թվում, թե վերջապես կունենանք հենց կառավարող կուսակցություն, որի համար առաջնային կլինեն բոլորիս շահերը, որը կձերբազատի մեր երկիրը նախկինների արատավոր ժառանգությունից՝ հովանավորչություն, կրթության օջախների քաղաքականացում, մեծահարուստների և իշխանության սերտաճում, ընդդիմության հանդեպ արհամարհական վերաբերմունք. կունենանք կառավարություն, որն ամեն ինչ կանի բանակի հզորացման և Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու համար։
Իրականում ի՞նչ ստացանք։ Պարտություն Ղարաբաղում, գրավյալ տարածքներ Հայաստանում, առանց ընդդիմության խորհրդարան, աղքատ ու արտագաղթող բնակչություն և իշխանությունը պահպանելու անհագ ծարավ։ Վերջին օրերին միանգամայն պարզ դարձավ , որ իշխանական կուսակցությունն ակտիվորեն պատրաստվում է հերթական ընտրություններին։ Նորանկախ Հայաստանի փորձից գիտենք՝ եթե ես իշխող կուսակցությունն եմ ներկայացնում, ցանկացած ընտրությունների ժամանակ պիտի ապահովեմ երկու պարտադիր պայման՝ ընտրական գործընթացը պիտի ղեկավարի իմ մարդը, և իմ մարդը պիտի կոորդինացնի դատավորների աշխատանքը, որովհետև քվեարկությունից հետո դրա արդյունքներից դժգոհներն անպայման դատարան են դիմում։ Այս երկու խնդիրները իշխանական կուսակցությունը պարզապես փայլուն կերպով լուծեց։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար դարձավ այն պատգամավորը, որի ողջ կարիերան անխզելիորեն կապված է իշխող կուսակցության և անձամբ վարչապետի հետ։ Հարցնում ես՝ բայց ախր, այդ հանձնաժողովի նախագահը պիտի ոչ մի կապ չունենա որևէ քաղաքական ուժի հետ։ Ի պատասխան լսում ես՝ թող ինձ վրա առաջինը քար նետի նա, ով կպնդի, թե ես իշխող կուսակցության անդամ եմ։ Ու պապանձվում ես՝ մարդը ճիշտ է ասում, պաշտոնը ստանձնելուց առաջ դուրս է եկել կուսակցությունից։ Ուրեմն մեկ օրում լրիվ անաչառ ու անկողմնակալ է դարձել։
Նույն հրաշքը կատարվել է նաև արդարադատության նախկին նախարարի հետ, որն այսուհետ գլխավորելու է Բարձրագույն դատական խորհուրդը։ Ասում ես՝ բայց կներե՛ք, ախր, դուք ձեր աշխատասենյակում փակցրել էիք վարչապետի լուսանկարը և մեկ տարի առաջ խոստովանում էիք, մեջբերեմ. «Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։ Ի պատասխան լսում ես. «Որևէ իշխանություն չի կարողանա ազդել ինձ վրա, և ես դա ասում եմ, որ ոչ թե ձեզ համոզեմ կամ ապացուցեմ, ես դա ասում եմ, որովհետև դա այդպես է»։ Համաձայնե՛ք, «որովհետև դա այդպես է» հիմնավորումը շատ նման է Կոզմա Պրուտկովի հայտնի արտահայտությանը. «Դա անհնար է, որովհետև դա անհնար է ընդհանրապես»։
Իհարկե, այն գործընթացը, որն ի շահ քաղաքացիների գործող կառավարող կուսակցությանը դարձրեց զուտ իշխանական, իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով պահող կուսակցություն, բոլորովին նոր չի սկսվել։ Պետական աշխատողների և թիմակիցների հավատարմությունն ամրապնդելու համար բարձրացվեց նրանց աշխատավարձը, նույն նպատակին ծառայեցին պատկառելի պարգևավճարները, բանակում բազմաթիվ կադրային փոփոխություններ կատարվեցին, վերջապես, գլխավոր դատախազ նշանակվեց այն կինը, որը մինչ այդ աշխատում էր վարչապետի անմիջական ենթակայության տակ։
Հավատացեք՝ կարող եմ անվերջ շարունակել թվարկումը, պարզապես ժամանակն է ափսոս։ Ուղղակի թույլ տվեք ամփոփել Ջորջ Օրուելի շատ հակիրճ, բայց միշտ շատ հրատապ ձևակերպմամբ. «Իշխանության նպատակը իշխանությունն է»։
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
«Ես հավակնում եմ լինել ԲԴԽ նախագահ». Կարեն Անդրեասյանը շատ հանգիստ ու խաղաղ է
Լրահոս
0