https://arm.sputniknews.ru/20221013/karavarutjuny-mtadir-e-tuganel-pvoghvocnerum-nvagvogh-u-ergvogh-mardkanc-49688033.html
Կառավարությունը մտադիր է տուգանել փողոցներում նվագող ու երգող մարդկանց
Կառավարությունը մտադիր է տուգանել փողոցներում նվագող ու երգող մարդկանց
Sputnik Արմենիա
Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների փողոցներում բացօթյա ելույթների համար սահմանված տուգանքները կհասնեն մինչև 800 հազար դրամի։ 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T10:04+0400
2022-10-13T10:04+0400
2022-10-13T10:12+0400
հայաստան
երևան
երգիչ
փողոց
տուգանք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2308/17/23081758_0:0:1600:901_1920x0_80_0_0_8185b694ac44f148f84f8d754d97bf26.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած օրենսդրական առաջարկը պայմանավորված է Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների բացօթյա վայրերում` փողոցում, մայթերին, հրապարակում, այգիներում երաժշտական, գրական, պարային և այլ ստեղծագործական ելույթները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:«Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։Նախագծերի ընդունվելու դեպքում կհստակեցվեն քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես` սահմանվում են թույլատրելի վայրերն ու կանոնները։ Իսկ դրանք խախտելու համար սահմանվում է տուգանք` 100-200 հազար դրամի չափով:Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի արդեն 500-800 հազար դրամ՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող երաժշտական գործիքների և ստեղծագործական գործունեության հետ կապված այլ առարկաների բռնագրավմամբ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2308/17/23081758_176:0:1600:1068_1920x0_80_0_0_b0ef6cd0e60af15a329f3db3c7cbd3be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, երգիչ, փողոց, տուգանք, հհ կառավարություն
հայաստան, երևան, երգիչ, փողոց, տուգանք, հհ կառավարություն
Կառավարությունը մտադիր է տուգանել փողոցներում նվագող ու երգող մարդկանց
10:04 13.10.2022 (Թարմացված է: 10:12 13.10.2022) Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների փողոցներում բացօթյա ելույթների համար սահմանված տուգանքները կհասնեն մինչև 800 հազար դրամի։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած օրենսդրական առաջարկը պայմանավորված է Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների բացօթյա վայրերում` փողոցում, մայթերին, հրապարակում, այգիներում երաժշտական, գրական, պարային և այլ ստեղծագործական ելույթները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Նախագծի հեղինակները կարգավորման անհրաժեշտությունը հիմնավորում են այն հանգամանքով, որ թեև մարդն ազատ է ցանկացած ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, այդ թվում` սիրողական մակարդակով, բայց բացօթյա վայրերում իրականացվող ստեղծագործական գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիների:
«Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծերի ընդունվելու դեպքում կհստակեցվեն քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես` սահմանվում են թույլատրելի վայրերն ու կանոնները։ Իսկ դրանք խախտելու համար սահմանվում է տուգանք` 100-200 հազար դրամի չափով:
Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի արդեն 500-800 հազար դրամ՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող երաժշտական գործիքների և ստեղծագործական գործունեության հետ կապված այլ առարկաների բռնագրավմամբ։