https://arm.sputniknews.ru/20221013/inchpes-e-babakhum-sirty-elis-petrvosjann-uzum-e-dasavandman-nvor-metvodner-hajastan-berel-49648444.html
Ինչպես է բաբախում սիրտը. Էլիս Պետրոսյանն ուզում է դասավանդման նոր մեթոդներ Հայաստան բերել
Ինչպես է բաբախում սիրտը. Էլիս Պետրոսյանն ուզում է դասավանդման նոր մեթոդներ Հայաստան բերել
Sputnik Արմենիա
Կալիֆոռնիայի դպրոցական ադմինիստրատորների ասոցիացիայի անդամ Էլիս Պետրոսյանը Հայաստանում ուզում է բնական գիտությունների դասավանդման համար նոր տեխնոլոգիաներ... 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T08:55+0400
2022-10-13T08:55+0400
2022-10-13T13:03+0400
ծրագիր
դպրոց
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49577454_0:0:1601:901_1920x0_80_0_0_a8b1897f3d21028fe896906fec9516f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում ստեղծված բնական գիտությունների դասավանդման համար նոր սոֆթը անհրաժեշտ է փորձարկել Հայաստանի դպրոցներում։ Այս մասին Երևանում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած նորարարական համաժողովի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Կալիֆոռնիայի դպրոցական ադմինիստրատորների ասոցիացիայի անդամ Էլիս Պետրոսյանը։Ասոցիացիան պարբերաբար հանդիպումներ է անցկացնում ամերիկյան հայթեք ընկերությունների հետ, որոնք կրթական նոր տեխնոլոգիաներ են առաջարկում։ Նահանգի իշխանությունները կիրառման համար դրանցից մի քանիսն արդեն հավանության են արժանացրել, օրինակ, կենսաբանության դասերի վիզուալացման ծրագրերը։Պետրոսյանը նշեց, որ ինչպես Ամերիկայում, այնպես էլ Հայաստանում նման տեխնոլոգիաները ոչ բոլորին են հասանելի. հեռավոր գյուղում կամ թանկարժեք մասնավոր դպրոցում աշակերտների համար հնարավորությունները բոլորովին տարբեր են։«Այդ պատճառով էլ ես ուզում եմ Հայաստան տեղափոխել տեխնոլոգիաներ, որոնց հետ առնչվում եմ աշխատանքում։ Ուզում եմ նաև մասնագետներ բերել, որոնք ուզում են և կարող են կիսվել իրենց փորձով։ Այստեղ գալու ցանկություն հայտնողներ կան, նրանց թվում քիչ չեն նաև մեր հայրենակիցները։ Մնում է, որ կառավարությունը պատրաստ լինի համագործակցել նրանց հետ», – հավելել է նա։ Կենդանի համակարգիչ. Դոխոլյանի մշակումները կօգնեն սպանել քաղցկեղը և բուժել վարակներըՆշենք, որ Պետրոսյանը երկար տարիներ մի շարք հայկական կրթական ծրագրերի խորհրդի անդամ է, այդ թվում` Teach for Armenia (գյուղի դպրոցների համար կամավոր ուսուցիչների ծրագիր), Armenian Educational Foundation (բարեգործական հիմնադրամ, որը վերանորոգում է դպրոցներն ու վճարում ուսանողների ուսման վարձը), ինչպես նաև Դիլիջանի UWC ցանցի միջազգային դպրոցների տնօրենների խորհրդի անդամ է։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49577454_0:0:1577:1183_1920x0_80_0_0_00e997430bd55a49f4a5e1fb8c409522.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
ծրագիր, դպրոց, ամն, հայաստան
ծրագիր, դպրոց, ամն, հայաստան
Ինչպես է բաբախում սիրտը. Էլիս Պետրոսյանն ուզում է դասավանդման նոր մեթոդներ Հայաստան բերել
08:55 13.10.2022 (Թարմացված է: 13:03 13.10.2022) Կալիֆոռնիայի դպրոցական ադմինիստրատորների ասոցիացիայի անդամ Էլիս Պետրոսյանը Հայաստանում ուզում է բնական գիտությունների դասավանդման համար նոր տեխնոլոգիաներ փորձարկել, որոնք արդեն իսկ կիրառվում են ԱՄՆ–ում։ Այդ թվում` մարդու օրգանիզմը պատկերող սոֆթ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում ստեղծված բնական գիտությունների դասավանդման համար նոր սոֆթը անհրաժեշտ է փորձարկել Հայաստանի դպրոցներում։ Այս մասին Երևանում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած նորարարական համաժողովի ժամանակ
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Կալիֆոռնիայի դպրոցական ադմինիստրատորների ասոցիացիայի անդամ Էլիս Պետրոսյանը։
Ասոցիացիան պարբերաբար հանդիպումներ է անցկացնում ամերիկյան հայթեք ընկերությունների հետ, որոնք կրթական նոր տեխնոլոգիաներ են առաջարկում։ Նահանգի իշխանությունները կիրառման համար դրանցից մի քանիսն արդեն հավանության են արժանացրել, օրինակ, կենսաբանության դասերի վիզուալացման ծրագրերը։
«Եթե ձեզ ոչ միայն պատմեն, թե ինչպես է կառուցված մեր օրգանիզմը, այլ նաև ցուցադրեն էկրանին, թե ինչպես է բաբախում սիրտը կամ հոսում արյունը, կամ վիրտուալ ու սխեմատիկորեն ցույց տան քիմիական բարդ փորձերը, ապա պատկերացնեք, թե ինչպես ձեզ նորովի կհետաքրքրի գիտությունը», – ասաց Պետրրոսյանը։
Պետրոսյանը նշեց, որ ինչպես Ամերիկայում, այնպես էլ Հայաստանում նման տեխնոլոգիաները ոչ բոլորին են հասանելի. հեռավոր գյուղում կամ թանկարժեք մասնավոր դպրոցում աշակերտների համար հնարավորությունները բոլորովին տարբեր են։
«Այդ պատճառով էլ ես ուզում եմ Հայաստան տեղափոխել տեխնոլոգիաներ, որոնց հետ առնչվում եմ աշխատանքում։ Ուզում եմ նաև մասնագետներ բերել, որոնք ուզում են և կարող են կիսվել իրենց փորձով։ Այստեղ գալու ցանկություն հայտնողներ կան, նրանց թվում քիչ չեն նաև մեր հայրենակիցները։ Մնում է, որ կառավարությունը պատրաստ լինի համագործակցել նրանց հետ», – հավելել է նա։
Նշենք, որ Պետրոսյանը երկար տարիներ մի շարք հայկական կրթական ծրագրերի խորհրդի անդամ է, այդ թվում` Teach for Armenia (գյուղի դպրոցների համար կամավոր ուսուցիչների ծրագիր), Armenian Educational Foundation (բարեգործական հիմնադրամ, որը վերանորոգում է դպրոցներն ու վճարում ուսանողների ուսման վարձը), ինչպես նաև Դիլիջանի UWC ցանցի միջազգային դպրոցների տնօրենների խորհրդի անդամ է։