https://arm.sputniknews.ru/20221013/hh-mipy-razmagerineri-nkatmamb-khoshtangman-pastery-nerkajacrel-e-nato-i-nerkajacucchin-49728024.html
ՀՀ ՄԻՊ–ը հայ ռազմագերիների խոշտանգման փաստերը ներկայացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին
ՀՀ ՄԻՊ–ը հայ ռազմագերիների խոշտանգման փաստերը ներկայացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը վստահեցրել է, որ հյուսիսատլանտյան դաշինքն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։ 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T18:33+0400
2022-10-13T18:33+0400
2022-10-13T18:42+0400
գերի
հհ միպ
քրիստինե գրիգորյան
նատօ
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49726305_0:0:1281:721_1920x0_80_0_0_8549846b6f81f0c09b6cbc09d7d8101f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողների` այդ թվում կին զինծառայողների խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերն այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին, տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։Ալեքսանդր Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49726305_0:0:1137:853_1920x0_80_0_0_0633b85dc36cb84e40ba6de16746a1ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հհ միպ, քրիստինե գրիգորյան, նատօ, հայ գերիներ, անհետ կորածներ
գերի, հհ միպ, քրիստինե գրիգորյան, նատօ, հայ գերիներ, անհետ կորածներ
ՀՀ ՄԻՊ–ը հայ ռազմագերիների խոշտանգման փաստերը ներկայացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին
18:33 13.10.2022 (Թարմացված է: 18:42 13.10.2022) ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը վստահեցրել է, որ հյուսիսատլանտյան դաշինքն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողների` այդ թվում կին զինծառայողների խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերն այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին, տեղեկացնում են
ՄԻՊ-ի աշխատակազմից։
Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։
Ալեքսանդր Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական
Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։