https://arm.sputniknews.ru/20221013/ghrimi-kamrji-pajtjuni-gvortsvov-hajastanum-evs-qnnutjun-e-irakanacvum-aats-49698505.html
Ղրիմի կամրջի պայթյունի գործով Հայաստանում ևս քննություն է իրականացվում. ԱԱԾ
Ղրիմի կամրջի պայթյունի գործով Հայաստանում ևս քննություն է իրականացվում. ԱԱԾ
Sputnik Արմենիա
ԱԱԾ–ում նախաձեռնված վարույթի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ: 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T12:33+0400
2022-10-13T12:33+0400
2022-10-13T12:39+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ղրիմ
կամուրջ
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/80/18468011_0:0:1000:563_1920x0_80_0_0_b7bb37f3e613a58b35cd8b0a3ba4d03a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության մեջ հայաստանյան որոշ շրջանակների հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական վարույթ է նախաձեռնվել։Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, վարույթի նպատակն է ստուգել ՌԴ–ից ստացված տեղեկությունների իսկությունը, պարզել դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում` միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի իսկությունը։ԱԱԾ–ն նշում է նաև, որ վարույթի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ:Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերըԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի կա, հայտնի է պատվիրատուն
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/80/18468011_27:0:895:651_1920x0_80_0_0_5a8eefc5c45bb9020419cd44ea343ac1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ղրիմ, կամուրջ, պայթյուն
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ղրիմ, կամուրջ, պայթյուն
Ղրիմի կամրջի պայթյունի գործով Հայաստանում ևս քննություն է իրականացվում. ԱԱԾ
12:33 13.10.2022 (Թարմացված է: 12:39 13.10.2022) ԱԱԾ–ում նախաձեռնված վարույթի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության մեջ հայաստանյան որոշ շրջանակների հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ինչպես հայտնում են
ԱԱԾ–ից, վարույթի նպատակն է ստուգել ՌԴ–ից ստացված տեղեկությունների իսկությունը, պարզել դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում` միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի իսկությունը։
ԱԱԾ–ն նշում է նաև, որ վարույթի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա
բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։