00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրո–2024. Հայաստանի հավաքականի ուժեղ ու ոչ այնքան ուժեղ մրցակիցները

© Sputnik / Andranik GhazaryanԿադր Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումից
Կադր Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումից - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2022
Կադր Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումից. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո–2024–ի ընտրական խմբում մրցելու է Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականներ հետ։ Առաջին հայացքից շատ բարդ խումբ չէ։ Սակայն Հայաստանի հավաքականի համար ինտրիգը խմբում Թուրքիայի ընտրանու ներկայությունն է։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո–2024–ին ընտրական փուլը սկսելու է 2023 թ. մարտի 25–ին Թուրքիայի ընտրանու դեմ խաղով։
Վիճակահանությունից հետո Հայաստանի հավաքականի առաջատար երկու ֆուտբոլիստներ՝ Վարազդատ Հարոյանն ու Էդուարդ Սպերցյանը խոսելով վիճակահանության արդյունքների մասին միակարծիք էին այն առումով, որ շատ բարդ խումբ չէ, և յուրաքանչյուր մրցակցի դեմ պայքարելն ու միավորներ վաստակելը հնարավոր է և պետք է։

Խորվաթիա

Աշխարհի 2018 թվականի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը միշտ էլ եվրոպական թոփ ակումբներին բարձրակարգ խաղացողներ է մատակարարել։ Ներկայումս բարձրակարգ ֆուտբոլիստների մի ամբողջ ցանկ կա այս երկրի ընտրանու կազմում։ Բայց անվիճելի առաջատարը իհարկե՝ Լուա Մոդրիչն է։ Ճիշտ է, նա արդեն 37 տարեկան է, բայց նրա վարպետությունն ու փորձը միշտ էլ օգտակար են և Խորվաթիայի հավաքականի, և Մադրիդի «Ռեալի» համար, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը։
Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում խորվաթները A խմբում զբաղեցրին առաջին տեղը, շրջանցելով աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։ Այսինքն, Խորվաթիայի ընտրանին Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու երկու տարբերակ ունի՝ ընտրական մրցաշարը և Ազգերի լիգայի խաղարկությունը։ Դժվար է ասել, թե որ մրցաշարի վրա իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն, բայց նկատենք, որ Եվրոպայի առաջնության ուղեգիր կարելի է նվաճել Ազգերի լիգայում ավելի քիչ հանդիպումներով։
FourFourTwo-ն Մեսիին լավագույնն է ճանաչել ֆուտբոլի պատմության մեջ
Սակայն դա ոչ մի կերպ չի նշանակում, որ Խորվաթիայի ընտրանին առանց մոտիվացիայի է մոտենալու ընտրական պայքարին։ Դոմագոյ Վիդա, Յոշկո Գվարդիոլ, Մարցելո Բրոզովիչ, Իվան Պերիշիչ և իհարկե՝ Լուկա Մոդրիչ։ Սա հանրահայտ այն ֆուտբոլիստների կարճ ցանկն է, որոնք միաժամանակ կարող են արդյունք ապահովել իրենց թիմի համար։ Այսինքն, Հայաստանի հավաքականի համար խորվաթները ոչ թե լուրջ, այլ շատ լուրջ մրցակիցներ են։

Ուելս

Ռոբ Փեյջի թիմը շատ վատ հանդես եկավ Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում։ A լիգայի 4-րդ խմբում Ուելսի հավաքականը վեց խաղերում վաստակեց ընդամենը մեկ միավոր ու տեղափոխվեց B լիգա։ Ընդհանրապես, ուելսցիների լավագույն ժամանակների կարծես թե մնացել են հետևում։ 2016 թվականին Ուելսի հավաքականը առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Թիմի առաջատարները՝ Գարետ Բեյլն ու Աարոն Ռեմսին պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ էին ցուցադրում։ Ճիշտ է, այս երկու ֆուտբոլիստները հիմա էլ են հանդես գալիս Ուելսի հավաքականում, բայց նրանց խաղային լավ ժամանակներն անցել են։
Սակայն չգնահատել մի թիմի, որի կազմում հիմնականում խաղում են անգլիական Պրեմիեր լիգայի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ, չի կարելի։ Ուելսի հավաքականը լուրջ մրցակից է D խմբում ընդգրկված բոլոր հավաքականների համար։ Եվ հիմա Ազգերի լիգայում անհաջողության մատնվելուց հետո Ուելսը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին այլ մասնակցության տարբերակ չունի, պետք է հաղթի ընտրական մրցաշարում, կամ լավ արդյունքով զբաղեցնի երկրորդ տեղը։ Եվ այդ նպատակին հասնելու համար թիմը հաստատ անելու է առավելագույնը։

Թուրքիա

Այս երկրի հավաքականի հետ 2008 թվականի խաղերից առաջ Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առավ «ֆուտբոլային դիվանագիտությունը», որը միգուցե շարունակություն կստանա, քանի որ նորից թիմերը ընդգրկվել են միևնույն խմբում։ 2008 թվականին Հայաստան-Թուրքիա մրցակցությունը երկու երկրների ղեկավարները փորձեցին օգտագործել երկրների հարաբերություններին ջերմություն հաղորդելու համար։ Այն ժամանակ չստացվեց։ Ի՞սկ հիմա։ Դժվար է ասել, ժամանակը ցույց կտա։
Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլը. այս անգամ՝ Ադրբեջանի անթաքույց մասնակցությամբ
Թուրքերի հետ մենք պաշտոնական երկու խաղ ենք անցկացրել, ու երկու դեպքում էլ պարտվել 0։2 հաշվով։
Այն, որ Թուրքիայի հավաքականը շատ փորձառու ու վարպետ մրցակից է, երկու կարծիք լինել չի կարող։ Հին աշխարհամասի վերջին երկու առաջնությունների մասնակից հավաքականը պարզապես չի կարող թերագնահատվել մրցակիցների կողմից։ Ազգերի C լիգայում հաղթանակը դրա վառ ապացույցն է։ Ինչպես և Խորվաթիայի հավաքականը, թուրքերը Եվրո-2024-ի ուղեգիր վաստակելու տարբերակ, ունեն ու այս դեպքում հաստատ կարելի է ասել, որ Ազգերի լիգայի առաջիկա խաղերով Թուրքիայի հավաքականի համար ավելի հեշտ տարբերակ կա, քանի որ մրցակիցներն են լինելու Հունաստանի, Ղազախստանի ու Վրաստանի հավաքականները։ Բայց ընտրական մրցաշարն էլ երկրորդական չի լինելու թուրքերի համար։ Թիմին խաղային փորձ է հարկավոր, ու այս թիմի հետ մրցակցությունում միավոր վաստակելը հեշտ չի լինելու։
Թուրքիայի հավաքականի առաջատարը Հենրիխ Մխիթարյանի ակումբակից Հական Չալհանօղլուն է։ Բացի նրանից, հավաքականում խաղում են նաև փորձառու Բուրակ Յիլմազն ու Օզան Թուֆանը, որոնք կարող են առաջ տանել իրենց խաղընկերներին։

Լատվիա

Շատերի կարծիքով միակ թիմն է, որի հետ խաղերում մենք հնարավորություն ունենք վեց միավոր վաստակել։ Լատվիայի հավաքականը վարկանիշով ցածր է։ Բայց դրանք թվեր են, իսկ ավելի բարձր կարգը պետք է ապացուցել խաղադաշտում՝ գործով։ Լատվիայի ընտրանին Ազգերի D լիգայի առաջին խմբում հաղթող դարձավ, և այս արդյունքը հաստատ ոգևորել է թիմին։ Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստների անունները միգուցե ոչ մի բան չասեն հայ երկրպագուին, սակայն համարել որ այս թիմին մենք արդեն հաղթել ենք, կոպիտ սխալ կլինի։ Լատվիան արդեն մեկ անգամ՝ 2004 թվականին, հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում, իսկ մենք դեռևս երազում ենք այդ արդյունքին հասնել։ Բացի այդ, Լատվիան միակ թիմն է, որի հետ պաշտոնական ոչ մի հանդիպում մեր ընտրանին չի անցկացրել, իսկ կայացած ընկերական երկու խաղերից մեկում էլ մերոնք պարտվել են, մեկում էլ ոչ ոքի խաղացել։
Հայաստանը Եվրո-2024-ը կսկսի Թուրքիայի հետ հանդիպումով. խաղացանկ
Ստացվում է, որ մեր հավաքականի համար բավականին բարդ խումբ է։ Բայց ներկայումս մեզ համար ամենակարևոր հարցն այն է, թե ո՞վ է առաջնորդելու Հայաստանի հավաքականին ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։ Մի կողմից՝ ընտրական խաղերի մեկնարկին դեռ հինգ ամիս կա, մյուս կողմից էլ ժամանակ արդեն չունենք։
Լրահոս
0