00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու առաքելության տեղակայման հարցերը. փոխնախարար

© Photo : official site of MFA of RA Պարույր Հովհաննիսյան
Պարույր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2022
Պարույր Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Հայ–ադրբեջանական սահմանին դիտորդներ ուղարկելու ՀԱՊԿ–ի առաջարկի մասին Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանը բաց է բոլոր առաջարկների համար, որով կամրապնդվի երկրի անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունից այսօր տեխնիկական խումբ է ժամանելու Հայաստան, որպեսզի քննարկվի առաքելության տեղակայման վայրի հարցը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Հիմա աշխատանքային գործընթաց է, որն արդեն որոշակի ժամանակ է մեկնարկել է։ Քննարկում ենք առաջարկները, մշակում ենք մերը։ Դեռ հստակ որոշված չէ, թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Այսօր կքննարկվի այդ հարցը»,– ասաց Հովհաննիսյանը։
Փոխնախարարը նաև անդրադարձավ դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման։
«Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»,– նշեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։
Լրահոս
0