https://arm.sputniknews.ru/20221013/datakhazutjuny-pahanjum-e-aram-danieljanic-ev-2-andzic-809-mln-drami-gujq-brnagandzel-49694631.html
Դատախազությունը պահանջում է Արամ Դանիելյանից և 2 անձից 809 մլն դրամի գույք բռնագանձել
Դատախազությունը պահանջում է Արամ Դանիելյանից և 2 անձից 809 մլն դրամի գույք բռնագանձել
Sputnik Արմենիա
Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ։ 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T11:47+0400
2022-10-13T11:47+0400
2022-10-13T11:48+0400
հայաստան
հհ դատախազություն
գույք
ապօրինի
հրազդան
քաղաքապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/835/04/8350405_0:298:1001:861_1920x0_80_0_0_1b370cf2b78ce03a10718f7fe6bec1a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:Նշված հայցադիմումով դատախազությունը պահանջում է`Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։Հիշեցնենք, որ Դանիելյանին ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին` պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2018–ի սեպտեմբերին։Նույն տարվա մարտի 1-ին հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը (102 մլն դրամ)։
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/835/04/8350405_0:205:1001:955_1920x0_80_0_0_a276a32adef36c0f55df87a786b1e49a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, գույք, ապօրինի, հրազդան, քաղաքապետ
հայաստան, հհ դատախազություն, գույք, ապօրինի, հրազդան, քաղաքապետ
Դատախազությունը պահանջում է Արամ Դանիելյանից և 2 անձից 809 մլն դրամի գույք բռնագանձել
11:47 13.10.2022 (Թարմացված է: 11:48 13.10.2022) Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Նշված հայցադիմումով դատախազությունը պահանջում է`
11 անշարժ գույք Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ։
մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում։
156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։
Հիշեցնենք, որ Դանիելյանին
ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին` պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։
Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2018–ի սեպտեմբերին։
Նույն տարվա մարտի 1-ին հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել, երբ
վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը (102 մլն դրամ)։