https://arm.sputniknews.ru/20221013/datakhazutjuny-ani-harutjunjani-nkatmamb-qreakan-hetapndum-skselu-vorvoshum-e-kajacrel-49699668.html
Դատախազությունը Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որոշում է կայացրել
Դատախազությունը Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որոշում է կայացրել
Sputnik Արմենիա
Բարձրագույն դատական խորհուրդը մերժել էր գլխավոր դատախազության միջնորդությունը։ 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T12:54+0400
2022-10-13T12:54+0400
2022-10-13T13:24+0400
հայաստան
դատավոր
հհ դատախազություն
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
անի հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49611256_0:0:768:432_1920x0_80_0_0_6d32777b1bade140f0d5787ed061f15b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 11-ին միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ԲԴԽ-ն գլխավոր դատախազության` դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ: ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում:Որոշումը իրազեկման նպատակով ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49611256_0:0:768:576_1920x0_80_0_0_6a03d755953fff0e0d7de8cb75cb8770.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատավոր, հհ դատախազություն, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), անի հարությունյան
հայաստան, դատավոր, հհ դատախազություն, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), անի հարությունյան
Դատախազությունը Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որոշում է կայացրել
12:54 13.10.2022 (Թարմացված է: 13:24 13.10.2022) Բարձրագույն դատական խորհուրդը մերժել էր գլխավոր դատախազության միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է դատախազության
մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 11-ին
միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
ԲԴԽ-ն գլխավոր դատախազության` դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ: ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում:
«Այդ ամենի հիման վրա 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Որոշումը իրազեկման նպատակով ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: