00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաքսի հունը փոխած ավազահանք շահագործողները կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից

CC BY-SA 2.0 / Adam Jones / Aras River with Azerbaijan at Right - Iran at Left - Iranian Azerbaijan - IranԱրաքս գետը Արցախի, Իրանի ու Ադրբեջանի սահմանին
Արաքս գետը Արցախի, Իրանի ու Ադրբեջանի սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2022
Բաժանորդագրվել
Վարչական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ Արաքսի հունից ավազ արդյունահանելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի 500 000 դրամով: Խախտումը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում էլ կզրկվի արտոնագրից։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արաքս գետին վնաս հասցնող ավազահանքերն առաջիկայում կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել` հաշվի առնելով Արաքսին արդեն սպառնացող վտանգն ու սահմանային գետին հասցված վնասը։
ՀՀ ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների օրենսգրքերում լրացում կատարելու նախագծերի փաթեթն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի ԱԺ հաստատմանը։
Ընդերքի մասին օրենքի փոփոխություններով սահմանվում են սահմանային գետերին վերաբերող որոշ հստակեցումներ, որոնք գործող օրենսգրքում կա՛մ բացակայում են, կա՛մ միանշանակ չեն։ Իսկ վարչական օրենսգրքում առաջարկվում է գետի հունից ավազ արդյունահանելու դեպքում տնտեսվարողին տուգանել 500 000 դրամի չափով: Խախտումը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում էլ` կազմակերպությանը զրկել ընդերքօգտագործման իրավունքից։
Առաջարկվող նոր կարգավորումները խորհրդարանում ընդունվելու դեպքում նախատեսվում է կիրառել 2023 թվականի ապրիլի 1-ից։
Հիշեցնենք` Արաքս գետի հունի մոտ ավազահանքերի գործունեության հետևանքով գետին հասցված վնասի մասին առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայտարարվեց ս.թ. հունիսի 30-ին, երբ խնդիրը շտկելու համար կառավարության որոշմամբ 22 380 000 դրամ հատկացվեց «Արմստրոյ» ՍՊԸ-ին Արաքս գետի հունը վերականգնելու ու արգելապատնեշ կառուցելու համար։
Բանն այն է, որ Արաքսի ափամերձ տարածքից ավազ արդյունահանելու հետևանքով գետը Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների տարածքում փոխել է իր նախկին հունը և այժմ հոսում է Հրազդան գետի հունով:
Կառավարության անհանգստությունն այս հարցով պայմանավորված է ոչ միայն բնապահպանական, այլև Թուրքիայի հետ սահմանային հարցերով, քանի որ հայ-թուրքական սահմանի դեմարկացիոն գիծն անցնում է Արաքսի կենտրոնով, և գետի հունի փոփոխությունը կարող է նաև այլ խնդիրներ առաջացնել։
Պաշտոնական տվյալներով՝ Արաքսի նախկին ու ներկայիս հուների միջև 400 հա մակերեսով տարածք է առաջացել։
Հնարավոր խնդիրներից խուսափելու համար կառավարությունը որոշել է վերականգնել Արաքս գետի նախկին հունը` վերանորոգելով մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ փլուզված հողապատնեշը։
Նշենք, որ 2020-22թթ-ին Արաքսի ավազանում` Արարատի ու Արմավիրի մարզերում, առնվազն 34 ավազահանք է գործել, որոնցից 13-ը` օրինական, 21-ը` ապօրինի։
Բացահայտված ապօրինի հանքատերերի նկատմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական պատասխանատվություն չի կիրառել, իրենց պարզաբանմամբ, այն հիմքով, որ հայտնաբերված խախտումները քրեական պատասխանատվության ենթակա արարքներ են։
Ինչո՞ւ են «պղտորվել» Արաքսի ջրերը. Հայաստանը` էկոլոգիական ու միջպետական խնդիրների արանքում
Լրահոս
0