00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Не верьте гениям
15:04
24 ր
Исторический ликбез
Человеческое, слишком человеческое
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհնար է խոսել խաղաղության մասին, երբ կրակում են քեզ վրա. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ–ում

© Photo : official site of the Parliament of RAՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2022
Ռուբեն Ռուբինյան
Բաժանորդագրվել
Ռուբեն Ռուբինյանը հորդորել է դատապարտել Ադրբեջանի վարքագիծը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ ունեցել ԵԽԽՎ–ում և անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու, խաղաղության և այլ հարցերի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը: Անհնար է»,– ասված է հաղորդագրությունում:
Շարունակելով խաղաղության մասին իր ելույթը` նա ընդգծել է, որ սեպտեմբերի 15-ին պետք է Փարիզում հանդիպում ունենար ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ, որին հրավիրել էր ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը, սակայն այն տեղի չի ունեցել, քանի որ դրանից 2 օր առաջ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա։
Խոսելով Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին` նա շեշտել է, որ սա նոր ագրեսիա է, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, նրանցից ոմանք սպանվել են, և կան կադրեր, որտեղ երևում է, որ նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում ադրբեջանցիների կողմից:
Ռուբինյանը հորդորել է դատապարտել Ադրբեջանի նման վարքագիծը, երբ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը: Նա ընդգծել է` ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0