https://arm.sputniknews.ru/20221013/ajgavan-eghegnavan-avtvotshanaparhi-himnanvorvogumn-avartvel-e-tsakhsvel-e-shurj-260-mln-dram-49691195.html
Այգավան-Եղեգնավան ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ծախսվել է շուրջ 260 մլն դրամ
Այգավան-Եղեգնավան ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ծախսվել է շուրջ 260 մլն դրամ
Sputnik Արմենիա
Բացի ավտոճանապարհից հիմնանորոգվել են նաև փոքր կամուրջները։ 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T10:44+0400
2022-10-13T10:44+0400
2022-10-13T11:04+0400
արարատի մարզ
ճանապարհ
կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49691035_0:348:1080:956_1920x0_80_0_0_de8a688b74a78c935cb561a75c638d4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Այգավան–Եղեգնավան ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտված է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը։Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ այս ճանապարհով են գյուղացիներն իրենց բերքը հասցնում շուկաներ։Նշվում է նաև, որ հունիսին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը, ծանոթանալով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարել էր նորոգել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը։«Արարատ ճանշին» ընկերության կողմից ուղեանցի ծածկը նույնպես նորոգվել է, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49691035_0:247:1080:1057_1920x0_80_0_0_7fb648c14167a27798fe24ed738e888b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատի մարզ, ճանապարհ, կամուրջ
արարատի մարզ, ճանապարհ, կամուրջ
Այգավան-Եղեգնավան ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ծախսվել է շուրջ 260 մլն դրամ
10:44 13.10.2022 (Թարմացված է: 11:04 13.10.2022) Բացի ավտոճանապարհից հիմնանորոգվել են նաև փոքր կամուրջները։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Այգավան–Եղեգնավան ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտված է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի
մամուլի ծառայությունը։
«2.9 կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արարատի մարզով։ Տեղական նշանակության ճանապարհը, որ Այգավանը միացնում է Եղեգնավանին, հիմնանորոգվել է պետական բյուջեի միջոցներով՝ 259 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Նորոգվել են նաև ճանապարհին առկա փոքր կամուրջները»,– ասված է հաղորդագրությունում։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ այս ճանապարհով են գյուղացիներն իրենց բերքը հասցնում շուկաներ։
Նշվում է նաև, որ հունիսին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը, ծանոթանալով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարել էր նորոգել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը։
«Արարատ ճանշին» ընկերության կողմից ուղեանցի ծածկը նույնպես նորոգվել է, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։