00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ–ն հետ է մղել ուկրաինական վաշտերի հարձակումները. ՌԴ ՊՆ

© Наталья СеливерстоваՌԴ պաշտպանության նախարարություն
ՌԴ պաշտպանության նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
ՌԴ պաշտպանության նախարարություն
Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով` Ուկրաինայի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել ԼԺՀ–ում, Խարկովի և Զապորոժիեի մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հետ են մղել ուկրաինական երեք վաշտերի հարձակումը Կիսլովկա գյուղի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` Կուպյանսկի ուղղությամբ ուկրաինական զորքի հիմնական ջանքերը մեկ օրվա ընթացքում կենտրոնացել են Կիսլովկա բնակավայրի գրավման վրա, որի վրա երեք ուղղություններով միաժամանակ գրոհել են ուկրաինական երեք վաշտային մարտավարական խմբերով և օտարերկրյա վարձկանների ուժերով:
«Հակառակորդին հաջողվել է մխրճվել պաշտպանության մեջ և դուրս գալ բնակավայրի արևմտյան ծայրամաս։ Մեր զորքերի ակտիվ գործողություններով և ռուսական հրետանու կրակահերթերով ուկրաինական ստորաբաժանումները դուրս են մղվել Կիսլովկայի ծայրամասից, ցրվել և հետ են շպրտվել ելման դիրքեր։ Ռուսական ստորաբաժանումների դիրքն ամբողջովին վերականգնվել է»,–նշել են ռուսական գերատեսչությունում։
Բացի այդ, ուկրաինական ուժերը փորձել են գրոհ ձեռնարկել Խարկովի մարզի Տաբաևկա, Օրլյանկա և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Կուզեմովկա բնակավայրերի ուղղությամբ:
«Ռուսական զորքերը հաջողությամբ հետ են մղել բոլոր գրոհները։ Այդ ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի և վարձկանների ընդհանուր կորուստները մեկ օրում կազմել են ավելի քան 100 զինծառայող, չորս տանկ, երեք ՀՄՄ և երեք թուրքական «Քիրփի» զրահամեքենա», - ասել են գերատեսչությունում:
Հետ է մղվել նաև Զապորոժիեի ուղղությամբ ուկրաինական զինուժի հարձակումը, որն իրականացվել է զրահատեխնիկայի աջակցությամբ:
«Զապորոժիեի ուղղությամբ՝ Նովոդարովկա բնակավայրի շրջանում, ռուսական ստորաբաժանումները հետ են մղել Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից զրահատեխնիկայի աջակցությամբ մինչև մեկ դասակ ուժերով գրոհի փորձը։ Ոչնչացվել են յոթ ուկրաինացի զինծառայողներ և զրահամեքենա», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ ։
Նշվում է նաև, որ ռուսական զորքերը Խերսոնի մարզում ոչնչացրել են Ինգուլեց գետի վրայով ուկրաինացի զինվորականների չորս անցումները և դրանով իսկ խափանել մարտական գործողությունների շրջան Ուկրաինայի ԶՈւ–ի պահեստազորայինների տեղափոխումը:
Ռուսական ՀՕՊ-ը չորս ուկրաինական անօդաչու սարք է ոչնչացրել Խերսոնի, Նիկոլաևի մարզերում և ԴԺՀ–ում, ինչպես նաև HIMARS ՀԿՌՀ–ի 12 արկ` Խերսոնի մարզում։
ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան ոչնչացրել է ուկրաինական ռազմական տեխնիկայի համար նախատեսված վառելիքի պահեստը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 230-րդ օրը։
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Լրահոս
0