00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան Տոկիոյին բողոք է հայտնել ՌԴ-ի սահմանի մոտ HIMARS-ի փորձարկումների համար

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ն զորավարժությունները դիտարկում է որպես հեռավորարևելյան տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված մարտահրավեր և պնդում, որ նմանատիպ գործողություններն անհապաղ դադարեցվեն:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությանը բողոք է հայտնել ռուսական սահմանների մոտ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) փորձարկելու կապակցությամբ:
«Հոկտեմբերի 12–ին Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը վճռական բողոք է արտահայտվել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների շրջանակում ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ գտնվող Յաուսուբեցու (Հոկայդո) զորավարժարանում հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի փորձարկման կապակցությամբ»,–ասված է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ԱՄՆ զինվորականները փաստացի կռվում են Ուկրաինայում. Լավրով
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ ավելի վաղ, երբ վարժանքների հարթակը նոր էր ստեղծվում, Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այդպիսի հեռահարության ՀԿՌՀ-ների փորձարկումների համար այն օգտագործելու ծրագրեր չկան։
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` տարակուսանք է առաջացնում նաև այն, որ ճապոնական ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչներին թույլ են տվել մտնել զորավարժարան, վարժանքների անցկացումը կապել են «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի» հետ։
«Կայացած զորավարժությունները դիտարկում ենք որպես մեր երկրի հեռավորարևելյան տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված մարտահրավեր և պնդում ենք, որ նման գործողություններն անհապաղ դադարեցվեն։ Ճապոնական կողմին զգուշացվել է նաև պատասխան համարժեք միջոցների անխուսափելիության մասին՝ Ռուսաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքներն արգելափակելու նպատակով»,– հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային ուժերը և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց շրջանակում գործի են դրվել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Զորավարժությունների ընթացքում մշակվել է ճապոնական հեռավոր կղզիների վրա պայմանական հակառակորդի հարձակման կանխարգելումը։
ՌԴ ԶՈւ-ն հակամարտկոցային կրակով Նիկոլաևում խոցել է ուկրաինական HIMARS ՀԿՌՀ-ի դասակը. ՌԴ ՊՆ
Լրահոս
0