00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը միջազգային փորձագետներից լավատես է. տնտեսագետը հիշեցնում է 2008-ի փուչիկը

© Sputnik / Andranik GhazaryanԶբոսաշրջիկներ երևանյան փողոցներում
Զբոսաշրջիկներ երևանյան փողոցներում - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2022
Բաժանորդագրվել
Միջազգային փորձագետների դիտարկմամբ` Հայաստանում բարձր է մնում նոր ռազմական էսկալացիայի հավանականությունը։ Բացի այդ, նրանք ՀՀ տնտեսության զարգացումը պայմանավորում են Ռուսաստանի հետ, որտեղ ՀԲ–ն այս տարվա համար 4,5%–անոց անկում է կանխատեսում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Նելլի Դանիելյան. Աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակը, համաշխարհային գնաճը, էներգետիկ ճգնաժամը միջազգային փորձագետներին ստիպել են վերանայել 2022-23թթ–ի տնտեսական կանխատեսումները։
Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշասը հոկտեմբերի 11-ին հայտնել էր, որ ԱՄՀ նոր կանխատեսման համաձայն` համաշխարհային տնտեսական աճը 2022 թվականին կկազմի 3,2 տոկոս, իսկ 2023-ին` 2,7 տոկոս, ինչը 0.2 տոկոսային կետով ցածր է այս տարի հուլիսին կանխատեսված աճից։
ԱՄՀ գլխավոր տնտեսագետը հայտարարել էր, որ աշխարհի երեք խոշորագույն տնտեսությունները՝ ԱՄՆ-ն, ԵՄ–ն ու Չինաստանը, հաջորդ տարի կդոփեն տեղում։
Գուրինշասի խոսքով` այս կանխատեսումների հիմքում համաշխարհային տնտեսական իրավիճակի վատթարացման մասին համաշխարհային փորձագիտական գնահատականներն են։
Համաշխարհային բանկի մասնագետները ևս 2022-23թթ–ի տնտեսական զարգացումների հարցում լավատեսորեն չենտրամադրված։
ՀԲ–ի վերջին զեկույցում Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար 3,2%–անոց տնտեսական աճ է կանխատեսվում, իսկ 2023թ–ի համար` մինչև 4,6%։ Հայաստանի համար Համաշխարհային բանկն այս տարի մինչև 7%–անոց տնտեական աճ է կանխատեսում, իսկ 2023-ի համար` 4,3%:
Միջազգային մասնագետների հոռետեսական տրամադրությունները ՀՀ կառավարությունում մեղմ ասած` չեն կիսում։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանըմինչև տարեվերջ 11-12 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ 2023թ–ի պետբյուջեի նախագծի հիմքում 7–տոկոսանոց աճի կանխատեսումն է։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանին այս իրավիճակը հիշեցնում է 2007-08թթ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը, երբ ՀՀ կառավարությունը վստահեցնում էր, որ Հայաստանի տնտեսությանն այն չի սպառնում, իսկ որոշ ժամանակ անց ՀՀ տնտեսությունը երկնիշ անկում ունեցավ։

«Առաջիկայում ևս Հայաստանը կարող է նման անկում ունենալ, քանի որ այս տարվա տնտեսական աճի ցուցանիշն էլ փուչիկ է` փչված արտաքին գործոններով։ Եվ, երբ որ այդ արտաքին գործոնները վերանան, այդ փուչիկն ուղղակի կպայթի։ Կառավարությունը հույսը դրել է այն բանի վրա, որ այդ գործոնները կպահպանվեն հաջոդ տարի, քանի որ որևէ ներքին աշխատանք, որևէ ներքին ներուժ չունեն այդ տնտեսական աճն ապահովելու»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Պարսյանի մեկնաբանմամբ` միջազգային կառույցները տարածաշրջանի ու Հայաստանի համար տնտեսական կանխատեսումներն անում են քաղաքական զարգացումների ու անվտանգային խնդիրների հիման վրա։ Միջազգային փորձագետների դիտարկմամբ` Հայաստանում դեռևս բարձր է մնում նոր ռազմական էսկալացիայի հավանականությունը։ Բացի այդ, միջազգային կառույցները ՀՀ տնտեսության զարգացումը պայմանավորում են Ռուսաստանի տնտեսական իրավիճակի հետ։ Իսկ այնտեղ ՀԲ–ն այս տարվա համար 4,5%–անոց անկում է կանխատեսում։
Իրականում, Պարսյանի բնորոշմամբ, ճիշտ հակառակ պատկերնէ. քանի դեռ Ռուսաստանում իրավիճակը լարված է, Հայաստանի տնտեսությունը դրանից շահում է։
Ինչպես է աճել Հայաստանի տնտեսությունը 2022-ի առաջին կիսամյակում
«Այս տարի մենք ունեցանք կապիտալի մեծ ներհոսք Հայաստան, ինչպես նաև մի քանի հարյուր հազար մարդ տեղափոխվեց Հայաստան` ապրելու։ Սա մեր տնտեսությունում կարճաժամկետ փուլում մեծ պահանջարկ ստեղծեց, խթանեց ծառայությունների, առևտրի ոլորտները։ Ներկայում մեր 13.9 տոկոս տնտեսական աճի գերակշիռ մասը` շուրջ 11 տոկոսն ապահովում են հենց ծառայությունների ու առևտրի ոլորտները»,– ասաց Պարսյանը` հավելելով, որ Հայաստանը լոգիստիկ շղթաների խաթարման ու արևմտյան պատժամիջոցների արդյունքում նաև հնարավորություն է ստացել ավելացնելու արտահանումները դեպի ՌԴ ու ԵԱՏՄ այլ երկրներ։ Միայն դեպի ՌԴ արտահանումներն այս տարվա 8 ամիսների տվյալներով շուրջ 80 տոկոսով ավելացել են։ Ընդ որում` այս ցուցանիշի մեջ հաշվարկված են նաև երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող ու վերաարտահանվող ապրանքները։
Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` եթե տնտեսական այս տեմպը պահպանվի ու ռազմական նոր սրացումներ տեղի չունենան, կառավարության այս տարվա 11-12–տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումը միանգամայն հավանական է։
2023թ–ի պետական բյուջեի նախագծով նախանշված 7– տոկոսանոց տնտեսական աճն էլ տնտեսագետը հիմնականում պայմանավորում է Ռուսաստանում հաջորդ տարվա հնարավոր զարգացումներով։ Եթե լարված իրավիճակը պահպանվի, կապիտալի ու մարդկային ռեսուրսի հոսքը դեպի Հայաստան ավելանա, այդ կանխատեսումը գուցե և իրականանա։
«Մեր տնտեսությունն այնպիսի կառուցվածք չունի, որ, ենթադրենք, ռուսական կապիտալը դուրս գա, մենք շարունակենք այսպիսի աճ ունենալ։ Սա նման է 2000-ականների երկնիշ տնտեսական աճին, երբ ի հաշիվ շինարարության ոլորտի` մենք ունեցանք երկնիշ տնտեսական աճ, բայց երբ 2008-09թթ–ին կրճատվեց դեպի Հայաստան կապիտալի ներհոսքը, 2009-ին գրանցվեց աննախադեպ` 14.1 տոկոս անկում»,– հիշեցրեց Պարսյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը հասատեց 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը։
Դրա համաձայն` 2023 թվականին նախատեսված են 2,301,291,155.200 դրամ եկամուտներ (2022թ–ի 1,947,784,475.500 դրամի փոխարեն), ծախսերը կկազմեն 2,590,147,050.700 դրամ (2022թ–ի 2,184,040,185.100 դրամի փոխարեն), դեֆիցիտը` 288,855,895.500 դրամ (2022թ–ի 236,255,709.6 մլրդ դրամի փոխարեն)։
ՌԴ տնտեսության վիճակն այնքան վատ չէ, որքան սպասվում էր. ՀՀ ԿԲ-ն վերանայել է կանխատեսումը
Տնետսական աճը, ինչպես և այս տարի, 2023-ին նույնպես նախատեսվել է 7 տոկոս։
Նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում ասաց, որ ներկա տնտեսական իրողությունները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի տնտեսական աճը 2022թ–ի ավարտին կկազմի 11-12 տոկոս։
Կառավարության նիստում հաստատված պետական բյուջեի նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։
Լրահոս
0